Ադրբեջանում ևս ոչ ոք չի հավատում, որ Իլհամ Ալիևի որդին ծառայում է. քաղաքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Ադրբեջանում ևս ոչ ոք չի հավատում, որ Իլհամ Ալիևի որդին ծառայում է. քաղաքագետ

21:59 18.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բաքուն մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ: Ադրբեջանի նախագահի խոսնակի շուրթերով սպառնալիք է հնչել. եթե Փաշինյանը «շարունակի միջամտել» Ադրբեջանի ներքին գործերին, ապա նույնը կանի նաև Ադրբեջանը, որի հետևանքով «Փաշինյանի բռնապետությունը կտապալվի»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում սա համարեց տեղեկատվական պատերազմի մի դրվագ:

«Սկսենք նրանից, որ Իլհամ Ալիևը «Հեյդարչիկի ծառայությունը ադրբեջանական բանակում» օպերացիան, PR-ը արեց այն բանից հետո, երբ որոշ ժամանակ առաջ բանակ զորակոչվեց Նիկոլ Փաշինյանի որդին: Դրանով նա սեփական հասարակությանը փորձում է համոզել, որ իր որդին ևս ծառայում է ադրբեջանական բանակում, ինչպես հայ պաշտոնյաների, հատկապես` վարչապետի որդին, այնպես որ սա հապճեպ կազմակերպած օպերացիա էր, առավել ևս, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ անկախ աղբյուրներ, ոչ միայն` ադրբեջանական, այլև օտարերկրյա, փաստում են, որ «Հեյդարչիկ Ալիևը» կամ կրտսեր Հեյդարը առողջական լուրջ խնդիրներ ունի, որի մասին ժամանակին նույնիսկ բարձրաձայնել էր Իսրայելի զբոսաշրջության նախարարը` նշելով, որ Ալիևները վեց միլիոն դոլարանոց վիլլա են գնել Հայֆա քաղաքում, որտեղ իր բարդ բուժումն անցնում է Իլհամ և Մեհրիբան Ալիևների զավակը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, թե «ադրբեջանցիները պետք է պահանջեն, որ Ալիևի որդին ևս ծառայի առաջնագծում», դա, ըստ Համբարյանի, ընդամենը մեկնաբանություն էր, և ամենևին Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու միջոց չէր, իսկ ադրբեջանցիների ջղաձգությունը և հիստերիկ պատասխանը սպասելի էր: Քաղաքագետի խոսքով` այն, ինչ վերաբերում է Ալիևին, ադրբեջանական ԶԼՄ-ները շատ ցավոտ են ընդունում, նույն Ալիևի պաշտոնյաներն էլ, ինչ վերաբերում է իրենց անմիջական «պատրոն»-ին` ի դեմս Իլհամ Ալիևի, փորձում են այնպիսի մեկնաբանություններ տալ, որ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևան: Քաղաքագետի կարծիքով` սրանով էր պայմանավորված, որ ադրբեջանական որոշ չինովնիկներ շատ ցինիկ և նյարդային մեկնաբանություն էին տվել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, սակայն նույն Ադրբեջանում ևս ոչ ոք չի հավատում, որ Իլհամ Ալիևի որդին ծառայում է բանակում: Կրտսեր Ալիևի ծառայության ներկայացումն, ըստ քաղաքագետի, էժանագին բեմականացում էր, քանի որ պարզ դարձավ` նա ծառայում է Բաքվում:

Հարցին` ինչպե՞ս կարելի է հասկանալ՝ «եթե Ադրբեջանը սկսի միջամտել Հայաստանի ներքին գործերին, ապա Փաշինյանի իշխանությունը կտապալվի» արտահայտությունը, արդյո՞ք Բաքվի ձեռքում կան լծակներ, թե՞ սա պատերազմի սպառնալիք է, Համբարյանը պատասխանեց.

«Իմ կարծիքով` այլ լծակներ, քան պատերազմի բացահայտ սպառնալիքը, նա չունի, քանի որ այդտեղ նույն համատեքստում նաև նշվել է, որ Ադրբեջանը միտումնավոր չի սկսում ռազմական գործողությունները, քանի որ պաշտոնական Բաքվին ձեռնտու է Հայաստանի այն քաոսային իրավիճակը, որ ստեղծվել է թավշյա հեղափոխությունից հետո: Այս ամենին էլ մենք պետք է վերաբերվենք որպես քարոզչության, այս հայտարարությանը ևս: Պետք չէ շատ սևեռվել պաշտոնական Բաքվի այդ վայրահաչությունների վրա, ընդամենը պետք է, եթե պատասխան է լինելու, ասել` եթե այդքան հնարավորություն ունեք, արդեն 24 տարի է` ամեն տարի հայտարարում եք «շուտով Արցախը կլինի մերը», դե օգտվեք Հայաստանի քաոսային վիճակից: Սա ընդամենը վայրահաչություն է, ոչ ավելի, բայց ես պնդում եմ, որ նույնիսկ այս վայրահաչություններին պետք է պատասխանել, քանի որ Բաքվից հնչող հայտարարություններն անպատասխան թողնելը այլ կերպ է ընդունվում նրանց կողմից, և ավելի շատ ընդունվում է որպես թուլություն, որն այդպես չէ, պաշտոնական Երևանը հեգնական տոնով պետք է պատասխանի Բաքվի այսպիսի շատ լուրջ սպառնալիքներին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

21:08 04.07.2025

Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ Պերես

Մադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...

BACK_TO_TOP