01:07 19.09.2018
Ժամանակակից ամենախոշոր ԶԼՄ-ների չափից դուրս մեծ ուշադրությունը ահաբեկչության խնդրին, մանրամասն նկարագրությունները յուրաքանչյուր ահաբեկչական հարձակման ժամանակ, դրդում են փխրուն և անկայուն հոգեկերտվածք ունեցող մարդկանց բռնել ծայրահեղականության և բռնության ուղին: Նման եզրակացության են եկել միջազգային փորձագետները, որոնք ուսումնասիրում են խոցելի անհատների ծայրահեղականության խնդիրը, հաղորդում է AFP գործակալությունը:
Փորձագետները նշում են, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում և եվրոպական քաղաքներում անցորդների վրա հանկարծակի հարձակումների դեպքերը հաճախակի են դարձել, որոնք , որպես կանոն, որակվում են որպես ահաբեկչություն: Որպես կանոն, հարձակվողները «միայնակ ահաբեկիչներ» են, որոնք անմիջական կապ չունեն իրական ծայրահեղական խմբավորումների հետ:
Նման միտում է նկատում նաև ամերիկացի հոգեբույժ Մարկ Սեյջմենը, որը Պակիստանում ԿՀՎ գործակալ է աշխատել, իսկ այժմ բանտարկյալ իսլամիստների հարցերով ԱՄՆ-ի իրավապահների խորհրդականն է: Փորձագետը դա կապում է «ընդօրինակման էֆեկտի» հետ, որը ազդում է շատ թույլ հոգեկերտվածք ունեցող մարդկանց վրա:
«Ահաբեկիչների պահվածքը լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցների կողմից, և այդ տղաները, որոնք հոգեկան խնդիրներ ունեն մտածում են՝ իսկ ինչո՞ւ ես էլ նույնը չանեմ: Նրանք արմատականներ չեն, բայց ահաբեկչական ակցիաները հայտնվում են թերթերի առաջին էջերում, նրանք էլ են նույնը ցանկանում», – բացատրել է հոգեբույժը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...