19:40 19.09.2018
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ` տեսակետը, թե Երևանի ավագանու ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ լակմուսի թուղթ են լինելու, անհիմն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց` նրանք, ովքեր այդպես են արտահայտվում, բացարձակապես չեն հասկանում ընտրական գործընթացից: Նա թվարկեց մի շարք պատճառներ, թե ինչու Երևանի ավագանու ընտրությունները համապետական ընտրությունների հետ չի կարելի համեմատել:
«Հեղափոխական էյֆորիան հիմա շատ արագ ձևով վերանում է. սեպտեմբերի 23-ին`ժ. 20:00-ին, երբ Երևանի տարածքում կփակվեն ընտրատեղամասերը, Երևանում հեղափոխությունը կավարտվի, Երևանը կունենա իր քաղաքապետը, անկախ նրանից` ով կլինի: Գաղտնիք չէ, որ վարչապետը հիմա բարձր վարկանիշ ունի, բայց այն շատ կտրուկ անկում է ապրում: Իհարկե, ուրիշների համեմատ նա դարձյալ բարձր վարկանիշ ունի, բայց քանի որ չկա սոցհարցում, սեպտեմբերի 23-ը ցույց կտա, թե նրա վարկանիշը որքան է: Այնուամենայնիվ, ԱԺ ընտրությունների նախօրյակին վարչապետի այս բարձր վարկանիշից էական անկում է լինելու»,- ասաց նա:
Բադալյանը շեշտեց` եթե հիմա Կառավարության գործունեության նկատմամբ այդքան քննադատողական հաշվետվություն չկա, ապա ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ միանշանակ է, որ արդեն վարչապետից պահանջելու են հաշվետվություն, թե «ո՞ւր են քո խոստացած նվաճումները», որովհետև արդեն նրա վարչապետության չորրորդ ամիսն է լրանում, սակայն այս ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա խոշոր ներդրումներ չկան, ու չնայած խոսում են խոստումների մասին, սակայն կոնկրետ փաստ չկա: Սա, ըստ քաղտեխնոլոգի, ևս մեկ գործոն է: Նրա կարծիքով՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ շատ ավելի խիստ քննադատական մոտեցում է դրսևորելու նաև կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված հաջողությունների նկատմամբ:
«Այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, չէ՞, Ավագանու արտահերթ ընտրություններն ինչու եղան. որովհետև Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Անցել է արդեն երկուսուկես ամիս, մենք տեսնում ենք, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ որևէ քրգործ չի հարուցվել, ավելին, նա ընդհանրապես չի էլ կանչվել հարցաքննության և այստեղ կասկածներ են սկսում հասունանալ` իրո՞ք կոռուպցիայի պատճառով էր դա, թե՞ ինչ-որ անդրկուլիսյան գործարք է եղել, ուղղակի վարչապետի թիմակիցները նրան առաջարկել են հեռանալ Երևանի քաղաքապետի պաշտոնից, փոխարենը խոստացել, որ նրա նկատմամբ քրգործ չի լինելու»,- ասաց Բադալյանը:
Ամենակարևոր գործոններից մեկն էլ, ըստ Բադալյանի, այն է, որ եթե Երևանի ավագանու ընտրություններն այդքան հետաքրքիր չեն աշխարհաքաղաքական կենտրոնների համար, ապա ԱԺ արտահերթ ընտրությունները խիստ մեծ հետաքրքրություն են ներկայացնելու, և նրանք ակտիվ միջամտելու են` ուղղակի կամ անուղղակի աջակցելով, կամ էլ ինչ-որ կուսակցություններ ստեղծելով և նրանց աջակցելով: Համապետական ընտրություններին, քաղտեխնոլոգի կարծիքով, արևմտամետ ուժը կարող է իրեն ավելի ակտիվ դրսևորել, որովհետև հիմա` Երևանի ավագանու ընտրություններին, այդ ուժը կարծեք թե իրեն չի դրսևորում կամ նպատակահարմար չի գտնում դրսևորել, բայց խորհրդարանական ընտրություններից առաջ իրեն դրսևորելու է: Բադալյանը չբացառեց, որ հնարավոր է` ռուսամետ ուժ հանդես գա: Նա նաև նշեց` կարող են այլ գործոններ ևս լինել, օրինակ՝ ԼՂ հարց, այլ ֆորսմաժորային գործոններ:
«Ի դեպ, Երևանի ավագանու ընտրությունները երկու առավելություն ունեն. սեպտեմբերի 23-ին Երևանի տարածքում վերանում է հեղափոխությունը, և այլևս հեղափոխական էյֆորիա չկա, կա կոնկրետ իշխանություն և ընդդիմություն, սա` մեկ գործոն, և երկրորդ կարևորագույն գործոնը, որին ուշադրություն չեն դարձնում, այն է, որ դարձյալ սեպտեմբերի 23-ին՝ ժ. 20:00-ին, երբ ԿԸՀ-ն ամփոփի տվյալները, Ավագանու ամբողջ կազմը հրապարակվի, Հայաստանի քաղաքական դաշտ մուտք կգործեն մի քանի տասնյակ, մոտ 50-60-ի չափ քաղաքական նոր դեմքեր, նոր գործիչներ, որոնք շատերը, ցանկանալով ապագայում նաև պատգամավոր դառնալ, ավագանու ակտիվ գործունեություն են իրականացնելու, և այս` կարելի է ասել «ճահճացած» քաղաքական դաշտը բավական թարմացվելու է, սա շատ կարևոր գործոն է»,- նշեց քաղտեխնոլոգը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...