20:13 18.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով երևանցիներին հորդորել է կարևորել իրենց քվեն, գնալ և մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը: Նա հիշեցրեց` որտեղից ու ինչո՞ւ սկսվեց թավշյա հեղափոխությունը:
«Սկսվեց նրանից, որ քաղաքացիները համարում էին, թե ընտրատեղամասերում քվեաթերթիկներով իրենց ձայնը արտահայտելու հնարավորություն չունեն. մենք ստեղծեցինք այդ հնարավորությունը: Կարևոր է, որ նրանց հաղթանակը տեղի է ունենում ընտրատեղամասերում, ՀՀ քաղաքացին այս ընտրություններում պետք է համոզվի, որ կարող է պետական լրջագույն հարցերը որոշել մեկ քվեաթերթիկի միջոցով: Մենք լրջագույնս ուժեղացնելու ենք հանրաքվեների ինստիտուտը»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց` համայնքային, պետական, քաղաքական նշանակության բազմաթիվ խնդիրներ են լինում, բնապահպանական տարբեր հարցեր, շատերը ստիպված են լինում կտրվել տնից, աշխատանքից, գնալ, հրապարակներում օրեր, գիշերներ անցկացնել: Նա ասաց, որ դա քաղաքացու իրավունքն է, ապա շեշտեց` ինքն էլ է դրանից օգտվել: ՀՀ վարչապետը հիշեց տարիներ առաջ Ազատության հրապարակում իր ելույթից մի հատված. նա ասել էր` վայ մեզ, ամոթ մեզ, եթե մեր երեխաները ևս ստիպված պիտի լինեն գիշերներ անցկացնել փողոցում` իրենց հուզող հարցերին լուծում տալու համար:
Քաղաքացիներն, ըստ վարչապետի, պետք է հնարավորություն ունենան այդ հարցերը լուծել քվեաթերթիկի միջոցով, և սա չի վերաբերում միայն ընտրություններին: Վարչապետի համոզմամբ` այս գործընթացի համար այս ընտրությունը կարևոր է, և այստեղ խոսքը միայն «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի մասին չէ: Փաշինյանը շեշտեց` այս ընտրություններում քաղաքացին պետք է իր հաղթանակը արձանագրի, ուստի նա հորդորեց անպայման գնալ ընտրական տեղամաս: Վարչապետը նաև գաղտնիք բացեց.
«Ես պետք է մեկնեմ Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու: Այնպես էր ստացվում, որ ոչ մի կերպ չէր հարմարվում, ասում էին` գրաֆիկն այնպիսին է, որ պետք է ամսի 21-ին կամ 22-ին մեկնեմ: Ես ամեն ինչ հետաձգել եմ, դասավորել, որ առավոտյան քվեարկեմ և նոր մեկնեմ: Ես այդ մի ձայնի կարևորությունն եմ ընդգծում, որ չեմ կարող աշխատանքային այցով մեկնել արտերկիր` առանց քվեարկելու»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...