13:39 02.12.2024
2024 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (1924–2007 թթ.)՝ օպերային արվեստի մեծանուն հայ երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), ՀԽՍՀ (1953 թ.), ԽՍՀՄ (1956 թ.) ժողովրդական արտիստ:
Ծնվել է Կահիրեում, երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրում, երգեցողության դասեր է առել Է. Ֆելդմանից և Վ. Կարրոյից: 1940 թ-ից ելույթներ է ունեցել Կահիրեում, 1947 թ. եղել է Եգիպտոսի ռադիոյի մեներգչուհի։
1948 թ. բնակություն է հաստատել Հայաստանում։ 1949 թ-ից եղել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Երևանում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով (Լ. Դելիբի «Լակմե»)։
Գոհար Գասպարյանին անվանել են «Հայաստանի սոխակ»․ նրա ձայնն առանձնացել է ընդարձակ դիապազոնով, ճկունությամբ, երանգների հարստությամբ, անցումների թեթևությամբ: Նա ունեցել է 4000-ից ավելի համերգ․ երգել է աշխարհի նշանավոր բեմերում՝ Նյու Յորքի Կառնեգի հոլում, Փարիզի Գրանդ օպերայում, Մոսկվայի Մեծ թատրոնում:
Երգչուհու երգացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն։ Նա կատարել է 23 օպերաների գլխավոր դերերգեր՝ Անուշ, Շուշան (Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Օլիմպիա, Կարինե (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»), Ռոզինա (Ջ. Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Մարգարիտ (Շ. Գունոյի «Ֆաուստ»), Լուչիա (Գ. Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր»), Վիոլետտա, Ջիլդա (Ջ. Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո»), այլ:
1964–2007 թթ. դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1973 թ-ից՝ պրոֆեսոր):
Գոհար Գասպարյանն արժանացել է մի շարք պետական մրցանակների և պարգևների․ ԽՍՀՄ (1951 թ.) և ՀԽՍՀ (1965 թ.) Պետական մրցանակներ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984 թ.), Երևանի պատվավոր քաղաքացի (1984 թ.), Լենինի շքանշան (1984 թ.), «Ժողովուրդների բարեկամության» շքանշան (1984 թ.), «Սբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան (1994 թ.), այլ։ Գոհար Գասպարյանի անունով անվանակոչվել է փողոց Երևանում:
Դիմերես՝ Գոհար Գասպարյանի բեմական կերպարը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆոնին, հայկական զարդանախշ:
Դարձերես՝ Գոհար Գասպարյանի դիմապատկերը, վարդերի և սոխակի պատկեր:
Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Քաշը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 300 հատ
Թողարկման տարեթիվը 2024
09:31 30.07.2025
Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-20:00-ն, կդադարեցվի ք. Սևան Նաիրյան, Սյունյաց փողոցների, Նալբանդյան 0-12, 25, 27, 29 շենքերի ջրամատակարարումը: ...
09:29 30.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի Չինաստան։ «Սի Ծինփինը ուզում է, որ ես գնամ այնտեղ, և նա կգա Միացյալ Նահանգներ։ Մենք, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կմեկնենք Չինաստան, գուցե մինչև այս տարվա վերջը», – ասել է ամերիկացի առաջնորդը Breitbart News-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ հնարավոր այցելությունների […] ...
09:20 30.07.2025
Sham TV. Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուեյդա նահանգինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավային Աս-Սուեյդա նահանգին, հաղորդում է Sham TV-ն։ Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են նահանգի մայրաքաղաք Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերը, ինչպես նաև Ռիմա-Հազեմ բնակավայրը։ Հարվածները ուղղված էին Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությանը ենթակա ուժերի և արաբական ցեղային աշխարհազորայինների կենտրոնացված դիրքերին: Ավիահարվածների հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: ...
09:16 30.07.2025
Որոնողական աշխատանքների արդյունքում կորած երեխան հայտնաբերվել էՀուլիսի 29-ին, ժամը 20։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են […] ...
09:12 30.07.2025
Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես գիտեք Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը […] ...
09:10 30.07.2025
Գերմանիան կոչ է արել Իսրայելին փոխել Մերձավոր Արևելքի հակամարտության ընթացքըԳերմանիայի իշխանությունները կոչ են արել Իսրայելին փոխել իր քաղաքական կուրսը Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում՝ այն անվանելով «լիովին սխալ»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետական նախարար Ֆլորիան Հանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովում։ Խանը նշել է, որ Գերմանիան միշտ կպաշտպանի Իսրայելը և նրա ժողովրդին։ Բեռլինը, նրա խոսքով, չի […] ...