Մենք խոսում ենք ոչ թե մետրոյի նոր թունելների, այլ նոր մուտքեր բացելու մասին. Զարուհի Փոստանջյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Մենք խոսում ենք ոչ թե մետրոյի նոր թունելների, այլ նոր մուտքեր բացելու մասին. Զարուհի Փոստանջյան

16:27 19.09.2018

Ինչպես հայտնի է, «Երկիր Ծիրանի» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրության համար ներկայացված ծրագրում կա նաև մետրոկայարան կառուցելու դրույթը: «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանը հիշել է նախկին քաղաքապետ ու վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը, որն ասել էր, որ միայն Երևանի բյուջեով հնարավոր չէ մետրոյի կայարան կառուցել:

«Այո՛, համաձայն եմ, և մենք առաջարկում ենք ոչ թե նոր կայարանների կառուցում, այսինքն՝ թունելների կառուցում, այլ առկա ցանցի պարագայում նոր մուտքերի բացում: Երկու կայարանների մուտքերի բացում հնարավոր է իրականացնել Աջափնյակում, քանի որ արդեն իսկ կան թունելներ՝ կառուցված խորհրդային տարիներից, ուղղակի դրանք պետք է գնահատվեն ու շահագործվեն: Եվ երկու մուտք էլ կարելի է բացել Երևանի կենտրոնում․ մեկը՝ կենտրոնում, մեկը՝ դեպի Արշակունյաց պողոտա: Այնտեղ էլ արդեն իսկ գործող, շահագործվող ցանցը գոյություն ունի: Իսկ ինչ վերաբերում է նոր թունելների կառուցմանը, այո՛, այս պահի դրությամբ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ մեր տնտեսությունը դրա համար բարենպաստ պայմաններ չունի»,- արձագանքել է Զարուհի Փոստանջյանը:

Արամ Աբրահամյանի դիտարկմանը, թե նախորդ ընտրարշավի ժամանակ հենց իր հետ զրույցում Փաստանջյանն իրատեսական է համարել նոր թունելների կառուցումը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը պատասխանել է.

«Մոտեցումը նույնն է եղել և՛ երեկ, և՛ այսօր: Եթե մեր տնտեսությունը սկսում է զարգանալ, այդ  ցանցը նույնպես սկսում է զարգանալ: Մուտքերի բացումը հիմա իրատեսական է:  Հնարավոր է մուտք ունենալ և՛ Կարապի լճի մոտ, և՛ դեպի Աբովյան փողոց՝ եկեղեցու մոտ ընկած հատվածում»,- ասել է Փոստանջյանը:

Ինչ վերաբերում է Աջափնյակի կայարանի վիճակին, ապա Զարուհի Փոստանջյանն ասել է, որ ըստ մասնագետների՝ մեծ ներդրումներ չի պահանջվում, բայց իհարկե, վերջնական գնահատական, այնուամենայնիվ, պետք է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:00 04.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...

Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումը

20:50 04.07.2025

Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապը պահպանելը իրանական հարցի շուրջ։ «Ես նրան (Պուտինին) զանգահարեցի հիմնականում իրանական հարցը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու համար։ Շատ կարևոր էր ապահովել այս համաձայնագիրը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատվություն ունի կայունություն ապահովելու […] ...

Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ

20:40 04.07.2025

Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

20:33 04.07.2025

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...

BACK_TO_TOP