13:30 19.09.2018
Ինչպե՞ս է պատկերացնում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ջրի և գազի սակագնի իջեցումը. այս հարցը քննարկվել է «Հեռանկարի»-ի տաղավարում, երբ Փոստանջյանը հյուրընկալվել էր Արամ Աբրահամյանին.
«Երևանի քաղաքապետի լիազորությունների մեջ է մտնում այդ խնդիր բարձրաձայնումը և խորհրդակցություններ անցկացնելը, որովհետև սա հանրային ծառայությունների ոլորտ է, մի ծառայություն է, որը վերաբերում է լայն շերտերին, մենք հասկանում ենք, որ այստեղ նույնպես տեղի են ունենում չարաշահումներ, մասնավորապես՝ գազի ոլորտում: Գազը մենք ստանում ենք մի գնով, բաց մեր սպառողին դա մատուցում են այլ գնով: Քաղաքապետը քաղաքի բնակիչների համար այս խնդրով նույնպես լիազորված է զբաղվել»,- ասաց Փոստանջյանը:
Արամ Աբրահամյանի այն նկատառմանը, թե օրինակ՝ քաղաքապետը խորհրդակցություն հրավիրեց, դրանից սակագինը կիջնի՞, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարն արձագանքեց.
«Մենք կարող ենք նաև հանրաքվեների միջոցով որոշումներ կայացնենք, պարզենք, թե ինչու է մեր պայմանագրային կողմը միայն մեկ ընկերություն, որը մենաշնորհային դիրք ունի: Ինչո՞ւ է այդ մեկ ընկերությունն այսպիսի թանկ ծառայություններ մատուցում: Մենք այս խնդիրները պետք է հանրային քննարկման առարկա դարձնենք: Ի վերջո, որևէ մեկը մեզ չպատասխանեց՝ այդ ինչպե՞ս է լինում, որ գազը սահմանին հասնում է մեկ գնով, բայց մեզ՝ բնակիչներին հասնում է թանկ գնով: Ո՞վ է մտնում գնի մեջ: Մենք հանրաքվեն ոչ թե գնի վերաբերյալ ենք անում, այլ, օրինակ՝ ո՞վ է մատակարարում այդ գազը թանկ գնով մեզ, ո՞վ է այդ ընթացքում մտնում այդ գնի մեջ: Խնդրի վերաբերյալ է հանրաքվեն, ոչ թե գնի վերաբերյալ: Գինը արհեստական է գոյացել, և հանրային այս մեծ խնդիրը պետք է լուծենք»,- նշեց Զարուհի Փոստանջյանը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...