15:26 06.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Երևանյան թատերական փառատոնի շրջանակում Հայաստանում երեկ առաջին անգամ ներկայացվել է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը:
Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Սիմոն Աբգարյանի հեղինակային բեմադրության հյուրախաղերի անցկացումն ու այն հանդիսատեսին ներկայացնելու հնարավորությունը:
«Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանում: Մշակույթի և մասնավորապես թատրոնի զարգացումը ՀՀ կառավարության կարևոր խնդիրներից է: Գիտեմ, որ երեկ ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճում. սա նշանակում է՝ թատրոնի լեզուն թարգմանության կարիք չունի»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը նաև շնորհավորել է արվեստագետին Ֆրանսիայի Արվեստների և գրականության շքանշանի հրամանատարի բարձրագույն կոչմանն արժանանալու առթիվ:
Սիմոն Աբգարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ թատրոնի զարգացմանն ուղղված ջանքերն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու վերջինիս իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գործունեությանը, հետագա հյուրախաղերի անցկացմանը վերաբերող հարցեր:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրությունը կներկայացվի նաև այսօր՝ ժամը 19։00-ին։
Ֆրանսիական ազգային թատրոնի «Մոլիեր» մրցանակի եռակի դափնեկիր «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ և տպավորիչ խորեոգրաֆիայով: «Քոմփանի դե սընք ռու» (Compagnie des 5 roues) թատերախմբի այս ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում, այլև այլ երկրներում:
09:31 30.07.2025
Վթարային ջրանջատում՝ Սևան քաղաքում09:20 30.07.2025
Sham TV. Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուեյդա նահանգինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավային Աս-Սուեյդա նահանգին, հաղորդում է Sham TV-ն։ Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են նահանգի մայրաքաղաք Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերը, ինչպես նաև Ռիմա-Հազեմ բնակավայրը։ Հարվածները ուղղված էին Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությանը ենթակա ուժերի և արաբական ցեղային աշխարհազորայինների կենտրոնացված դիրքերին: Ավիահարվածների հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: ...
09:16 30.07.2025
Որոնողական աշխատանքների արդյունքում կորած երեխան հայտնաբերվել էՀուլիսի 29-ին, ժամը 20։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են […] ...
09:12 30.07.2025
Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչպես գիտեք Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը […] ...
09:10 30.07.2025
Գերմանիան կոչ է արել Իսրայելին փոխել Մերձավոր Արևելքի հակամարտության ընթացքըԳերմանիայի իշխանությունները կոչ են արել Իսրայելին փոխել իր քաղաքական կուրսը Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում՝ այն անվանելով «լիովին սխալ»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետական նախարար Ֆլորիան Հանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը նվիրված ՄԱԿ-ի համաժողովում։ Խանը նշել է, որ Գերմանիան միշտ կպաշտպանի Իսրայելը և նրա ժողովրդին։ Բեռլինը, նրա խոսքով, չի […] ...
09:00 30.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 30.07.2025
Բրազիլիան հայտարարել է ԱՄՆ մաքսատուրքերից հետո տնտեսությունը կայունացնելու ծրագրի մասինԲրազիլիայի կառավարությունը մշակել է տնտեսական կայունությունը պահպանելու ծրագիր՝ ԱՄՆ-ի կողմից բրազիլական ապրանքների վրա օգոստոսի 1-ին 50% մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադը։ Նրա խոսքով՝ գործողությունների ծրագիրն արդեն պատրաստ է և մոտ ապագայում կարող է հաստատվել երկրի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի կողմից։ Այն ներառում է սակագներից տուժած ընկերությունների համար ֆինանսական […] ...