13:18 19.09.2018
Խորհրդարանում այսօր տեղի ունեցավ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսմանը, ընդգծեց` դա նշանակում է կամ կարող է նշանակել, որ մեր երկրում ցանկացած քաղաքացի երաշխավորված չէ հեռախոսային խոսակցության գաղտնիության իր իրավունքի խախտման փաստից:
«Այդ ամենը մեզ բերեց ավելի գլոբալ խնդիր, որ մեր հանրությունը և յուրաքանչյուր քաղաքացի գուցե գործնականում չունի բավարար պաշտպանություն կամ երաշխավորվածություն, հետևաբար, սա առաջացնում է արդեն հանրային և յուրաքանչյուր քաղաքացու անհատական մտահոգվածություն իր իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից»,- ասաց նա:
Կոստանյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքի նպատակն է պարզել` արդյո՞ք և՛ օրենսդրական, և՛ գործնական բավարար մեխանիզմներ կան, որ մեր երկրում պետությունն ունակ լինի երաշխավորելու մարդու այդ իրավունքը: Նրա խոսքով` այն, որ ունենում ենք անօրինական գաղտնալսման հանգամանք, այն էլ` ԱԱԾ պետին, յուրաքանչյուր քաղաքացու կարող է մտահոգել, որ իր իրավունքները պաշտպանված չեն: Խոսելով գաղտնալսման փաստով քրեական գործի հարուցման մասին՝ Կոստանյանն ասաց.
«Ինչ վերաբերում է քրեական գործի հարուցված լինել-չլինելուն, այդ մասով քրեական գործի հանգամանքների մեջ իրավասու չենք մտնել: Մենք քննարկման առարկա ենք դարձնելու ավելի գլոբալ մեխանիզմների և գործիքակազմի հանգամանքը` հիմք ընդունելով այդ օրինակը: Քրեական արդարադատության անօրինական միջամտության բացառումը ևս պետության պոզիտիվ պարտականության դրսևորումներից մեկն է`անկախ կոնկրետ դրվագներից կամ դեպքերից. պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր գործնական և օրենսդրական քայլերը, որ բացառվեն արդար դատաքննության իրավունքին անօրինական միջամտության բոլոր դեպքերը: Քրեական գործ հարուցվել է հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման և պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելու փաստով, սակայն ես առիթ ունեցա ասելու, որ ունենք հատուկ նորմ Քրեական օրենսգրքում, այն է` 332 հոդվածը` քրեական արդարադատության իրականությանը խոչընդոտելը, իսկ այդ փաստի կապակցությամբ քրգործ հարուցված չէ»:
Կոստանյանը հայտնեց, որ իր ղեկավարած քննիչ հանձնաժողովն իրավասու է ամբողջական քննություն իրականացնել:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...