14:11 19.09.2018
«Արցախակերտում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին Արցախ են այցելել մի խումբ օտարերկրացի լրագրողներ և բլոգերներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից, Իսրայելից և Իտալիայից: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, խմբի անդամները մասնակցել են «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովին, հանդիպումներ ունեցել ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։
Հանդիպումների ընթացքում զրուցակիցները պատասխանել են խմբի մասնակիցների բազմաթիվ հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Արցախի տնտեսությանն ու պետական կառավարման տարբեր ոլորտներին, արտաքին քաղաքական առաջնահերթություններին և միջազգային համագործակցության ոլորտում առկա ձեռքբերումներին, Արցախում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանն ու բնագավառում առկա իրավիճակին, ինչպես նաև Արցախի հոգևոր կյանքին ու քրիստոնեական արժեքների պահպանմանն ու արմատավորմանը:
Սեպտեմբերի 15-ին օտարերկրացի լրագրողները և բլոգերները մասնակցել են նաև Հադրութի շրջանի Տող գյուղում տեղի ունեցած գինու փառատոնին, որտեղ հնարավորություն են ունեցել ծանոթանալու Արցախի և Հայաստանի գինեգործության առանձնահատկություններին, արտադրվող գինու տեսականուն, ինչպես նաև հայկական խոհանոցին:
Կազմակերպվել են նաև խմբի ճանաչողական այցեր Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև մի շարք պատմամշակութային և տեսարժան վայրեր:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...