13:53 19.09.2018
Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքի 4 ու կես ամիսների ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ այն քաոսային բնույթ ունի, չի հասկանում տնտեսությունը, չունի գործողությունների հստակ ծրագիր, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ։ Այս մասին Քոչարյանը հայտնել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցի ժամանակ։
«Իշխանությունը սկզբից կարող է խնդիրներ ստեղծել, իսկ հետո փորձում է հերոսաբար լուծել դրանք։ Սա այսօրվա իշխանության ակնհայտ պատկերն է։ Հասկանալի չէ, թե ինչ թիմ է սա։ Կա բավական վառ արտահայտված առաջնորդ, բայց նրա՝ պոպուլիզմի անզուսպ ձգտումը լուրջ անհանգստություն է հարուցում»,- նշել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահը Փաշինյանին համեմատել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի հետ։ Նրա խոսքերով՝ պոպուլիստ առաջնորդի ստեղծած խնդիրները Վենեսուելայում լուծում են մինչև հիմա։
«Պոպուլիստական գործողությունների անկանխատեսելիություն՝ ուղղված այսրոպեական արդյունք ստանալուն, ամբոխին անմիջապես դուր գալու ձգտում, օխլոկրատիկ մոդելի (ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա – խմբ) վրա հիմնված կառավարում՝ հիմնված այն բանի վրա, որ երկնակամարում կարող է լինել միայն մեկ արև՝ առաջին դեմքը։ Չկա երկրորդ համար, հինգերորդ, տասներորդ, քսաներորդ։ Կա ինչ-որ հարյուրերորդ՝ ինչ-որ հեռու-հեռավոր տեղում։ Այդպիսի մոդելը չի կարող կենսունակ լինել ու զարգացման նորմալ արդյունք տալ»,- Փաշինյանի կառավարության մասին այսպիսի կարծիք է հայտնել երկրորդ նախագահը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ հետխորհրդային տարածքում կան այդպիսի «միակ արևներ», Քոչարյանը պատասխանել է, որ եթե այդ միակն ունի կառավարչական ու այլ հմտություններ, ապա նույնիսկ այդ թերություններով մոդելը կարող է հանգեցնել զարգացման։
«Եվ կարող է լինել աղետ, եթե այդ արևն անկանխատեսելի է, անհասկանալի, հիստերիկ, ու չի տեսնում հեռանկար»,- նշել է Քոչարյանը։
Հարցին, թե այդպիսի՞ն է Նիկոլ Փաշինյանը, Քոչարյանը պատասխանել է․
«Ես նրան չէի համեմատի արևի հետ … Փաշինյանը, երևի, երկնաքար կամ գիսաստղ է, որ հանգչում է շատ արագ»։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...