11:28 11.12.2024
Ադրբեջանական կեղծ մշակույթին ամբողջական տեսք տալու համար ադրբեջանցի «մտավորականները» ստեղծում են նաև մտացածին «ադրբեջանական մանրանկարչության դպրոց»։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։
««Ազգային-գեղարվեստական մշակույթ» ստեղծելու և պատմություն ձևավորելու համար թիրախավորվել է իրանական մանրանկարչության վարպետ Բեհզադ Քամալ ադ-Դինը, որի ժառանգությունն ադրբեջանցի հետազոտողները ներկայացնում են ադրբեջանական մշակույթի պատմության գրքերում և ձեռնարկներում։ Եթե «ադրբեջանական գրականության վերելքի» ժամանակաշրջան են համարում 12-րդ դարը՝ ժամանակի իրանցի հեղինակների գրական ժառանգությունը մեկնակետ ընդունելով, ապա «ադրբեջանական մանրանկարչության վերելք»-ի շրջան են համարում 16-րդ դարը՝ իրանական հարուստ և արժեքավոր մանրանկարչական ժառանգությունը սեփականելով։
«Ադրբեջանական մանրանկարչության դպրոց» է ներկայացվում իրանական արվեստի պատմության մեջ ոճական առանձնահատկություններով նշանավորվող Թավրիզյան դպրոցը՝ սկզբնավորված 14-րդ դարում։ Պետք է հիշատակել նաև, որ ոլորտի հետազոտողները նշանակալի են համարում Թավրիզյան մանրանկարչական դպրոցի վրա հայկական մանրանկարչության ազդեցությունը։
Ձեռագիր գրքի մանրանկարչության վարպետ, իրանցի մանրանկարիչ Բեհզադ Քամալ ադ-Դինը ծնվել է Հերաթում և գործունեություն ծավալել Թիմուրյան Հոսեյն Բայղարայի կառավարման օրոք (1470-1506 թվականներ)։ 1486 թվականին դարձել է Հերաթի գրադարանի ղեկավարը։ Երբ 1506 թվականին Սեֆյան Շահ Իսմայիլը գրավում է Հերաթը, Թավրիզ է տեղափոխվում նաև Բեհզադը և նշանակվում շահական գրադարանի ղեկավար։ Ադրբեջանցի հետազոտողները Բեհզադին համարում են «ադրբեջանական մանրանկարչության» ականավոր ներկայացուցիչ, մինչդեռ Քամալ ադ-Դին Բեհզադն իրանական գեղանկարչության մեջ մեծ ներդրում ունեցած և ոճական որույն դպրոց ստեղծած արվեստագետներից էր։ Ժամանակի հայտնի պատմագիրները նրա վարպետությունը համեմատել են պարսկական գրականության մեջ նկարչության մտատիպար Մանիի հետ։ Բեհզադ Քամալ ադ-Դինին են վերագրվում ձեռագրային բազմաթիվ պատկերազարդումներ և առանձին նկարներ, որոնք այժմ պահվում են աշխարհի հեղինակավոր գրադարաններում և թանգարաններում։ Դրանցից առավել հայտնի են 13-րդ դարի իրանցի հեղինակ Սաʿդիի «Բուստան»-ի պատկերազարդումները, որոնք պահվում են Կահիրեի Ազգային գրադարանում»,-նշված է հոդվածում:
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...
19:27 30.04.2025
«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկումԽնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...