Գյումրիի քաղաքապետարանը պատրաստ է ներդրողներին հանձնել Պայտաձև ամրոցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+20.09 oC

Գյումրիի քաղաքապետարանը պատրաստ է ներդրողներին հանձնել Պայտաձև ամրոցը

13:42 20.09.2018

«Կումայրի» արգելոց-թանգարանի շենքերի նկատմամբ գործարար հետաքրքրությունը նվազել է: Վթարային կառույցները դիտարկվում են որպես Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու միջոց: Բայց ներդրողներին շահագրգռել չի ստացվում՝ անգամ թանգարանի ամենամեծ ու համեմատաբար լավ վիճակում գտնվող շենքերն առաջարկելով: Օրինակներից մեկն էլ Պայտաձև ամրոցն է: Լքված ու մոլախոտերով ծածկված ճանապարհը տանում է Ալեքսանդրապոլ բերդի նախկին պաշտպանական կառույցներից մեկը: Այն իր ձևով նման է պայտի, ինչից էլ ստացել է իր անվանումը: Այս ամրոցը 1800-ականների կեսերին կառուցվել է բերդից անջատ ու պաշտպանական գործառույթ է ունեցել: Այսինքն՝ թշնամու հարձակումն առաջինն այստեղից է տեսանելի եղել:

Հենց այդ նպատակով էլ ցարական Ռուսաստանի շինարարներն ու ինժեներները պայտաձև ամրոցը նախագծել ու կառուցել են այնպես, որ այն հիմնական բերդի հետ կապ ունենար: Մինչ օրս էլ պահպանված է այն ստորգետնյա անցումը, որը տանում է դեպի բերդ՝ այժմ արդեն 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածք:

Ամրոցը պատկանում է ռուսական ռազմաբազային: Բայց սա «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրենին չի խանգարում ուսումնասիրությունների և պարբերաբար կառույցի ճակատագրով հետաքրքրվելու համար: Ռազմաբազային պատկանող ամրոցը նաև հուշարձան է, որի պահպանությունը Հայաստանի օրենսդրության շրջանակներում է:

«Ամրոցը հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում: Նույն այդ ցանկում ունենք 5 զինվորական համալիր: Դա Սևերսկի զորակայանն է, բերդը, որի մեջ նաև այս ամրոցն է, և Կարմիր Ղուլը: 50-60 մետր ստորգետնյա անցումով գնալու դեպքում բերդի ներսում կհայտնվենք: Այդ ճանապարհը հիմա, իհարկե, փակ է: Ես 1, 2 կամ 3 ներդրող կարող եմ առանձնացնել, որոնց հետ կարելի է հուշարձանի պահպանության հարցում լեզու գտնել, որ իրենք քեզ հասկանան, դու էլ՝ նրանց: Բայց այդպիսի ներդրողներն այս կառույցով չեն հետաքրքրվում»,- Shantnews-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կումայրի» արգելոց- թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը:

Կառույցը, ըստ էության, ռազմաբազային պետք չէ: Դա հիմք է տալիս քաղաքապետարանին այն հետ վերցնելու համար: Բայց սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե քաղաքապետարանը վերակառուցման ծրագիր ունենա: Դրա համար էլ արդեն մի քանի տարի ներդրողներ են փնտրում: Առաջարկը կա, գործարարներ չկան: Մայր Հայաստան հուշահամալիրից ոչ հեռու գտնվող նախկին ռազմական կառույցը քաղաքապետարանն առաջարկում է բոլոր ցանկացողներին: Ամրոցը վթարային է, ու վերակառուցումը  փրկության միակ տարբերակն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

23:59 25.07.2025

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

23:46 25.07.2025

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

23:44 25.07.2025

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

23:42 25.07.2025

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...

BACK_TO_TOP