15:50 12.01.2025
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ռազմական ծախսերի ավելացումը 2025 թվականին, հակառակ դեպքում՝ երկրի անվտանգությունը կարող է վտանգի տակ լինել։
Նա հիշեցրել է, որ 2017 թվականին Ֆրանսիայի ռազմական բյուջեն կազմել է 32 միլիարդ եվրո, համաձայն ընդունված ռազմական ֆինանսավորման ծրագրի, այն տարեկան ավելացել է մոտ 3 միլիարդ եվրոյով։
«Եթե 2025 թվականին մենք չավելացնենք ռազմական ծախսերը 3,3 միլիարդ եվրոյով՝ 2024 թվականի համեմատ (47,2 միլիարդ եվրո), ապա ակնհայտ է, որ այն կվտանգի մեր զինված ուժերի վերազինումը և երկրի անվտանգությունը», – ասել է Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ 2025 թվականին պաշտպանական ծախսերը պետք է կազմեն 50,5 միլիարդ եվրո, սակայն Ֆրանսիայի 2025 թվականի բյուջեն դեռ չի ընդունվել։
16:00 20.05.2025
Շվեյցարացի խորհրդարանականները մեկնարկում են նոր հարթակ՝ ի պաշտպանություն արցախահայության վերադարձի իրավունքիՇվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում 2025 թվականի մայիսի 26-ին իր աշխատանքներն է մեկնարկելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի […] ...
15:55 20.05.2025
ԵՄ-ն ցանկանում է վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներըԵվրամիությունը, հետևելով Միացյալ Նահանգներին, մտադիր է երեքշաբթի օրը համաձայնության գալ Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները վերացնելու հարցում, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ «Սիրիայի հարցում հուսով եմ՝ մենք այսօր կհամաձայնենք վերացնել տնտեսական պատժամիջոցները», – Բրյուսելում կայանալիք արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։ Եվրամիությունը, որը տարիներ շարունակ բոյկոտել է նախկին նախագահ Բաշար […] ...
15:50 20.05.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա ԴիմիտրիուինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին: Ողջունելով Անիտա Դիմիտրիուի այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա: Նախագահը ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի […] ...
15:46 20.05.2025
Մշտադիտարկվել են Սյունիքի մարզի հուշարձաններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցները մշտադիտարկման նպատակով այցելել են Սյունիքի մարզի 18 հուշարձաններ: Տեղում քննարկվել են հուշարձանների ներկա վիճակը և պահպանությանը միտված հետագա քայլերը։ Մեղրի համայնքում մշտադիտարկվել են Մեղրու բերդը, Սբ Հովհաննես, Մեծ թաղի Սբ Աստվածածին, Փոքր թաղի Սբ Սարգիս, Լիճք […] ...
15:41 20.05.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մարզադպրոցների անվանակոչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանըԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի […] ...
15:36 20.05.2025
Ավելի քան 112 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող գլխավոր հաշվապահի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանում գործող ՍՊ ընկերություններից մեկում 2019 թվականից մայիսի 13-ից գլխավոր հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Մասնավորապես՝ պարզվել է, որ գլխավոր հաշվապահը, 2019 թվականի մայիսի 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով իրեն վստահված գույքը […] ...