01:00 21.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշնսին և պատմել վերջինիս աշխատանքի հետ կապված երկարատև դժգոհության մասին, սակայն այդպես էլ աշխատանքից չի ազատել, հաղորդում է CNN- ը:
«Ես գլխավոր դատախազ չունեմ: Դա շատ տխուր է »,- ասել է Թրամփը Hill.TV- ին տված հարցազրույցում:
Ամենապարզ և ակնհայտ լուծումը Սեշնսին պաշտոնից ազատելը կլիներ, սակայն Թրամփը այդ քայլին չի գնում: CNN-ը բերել է մի քանի պատճառներ, թե ինչու ԱՄՆ առաջնորդը գլխավոր դատախազին պաշտոնից չի ազատում:
Առաջինը՝ Թրամփը վախենում է իր դեմ տրամադրել հանրապետական սենատորներին, ըստ CNN-ի, քանի որ մի խումբ հանրապետականներ իրենց աջակցությունն են հայտնել գլխավոր դատախազին:
Երկրորդ՝ թերևս ԱՄՆ նախագահի խարհրդականները զգուշացրել են նրան, որ Սեշնսին պաշտոնից ազատելուց հետո կարող է թվալ, թե Թրամփը Ռուսասատնի՝ 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին միջամտելու գործում մեղավոր է:
Երրորդ պատճառը Հանրապետականներ են, որոնց մեծամասնությունը Սեշնսի ազատմանը հավանություն չի տա, քանի որ վերջինս հսկայական ազդեցություն և իշխանություն ունի:
Եվ չորրորդ պատճառն այն է, որ 48 օր հետո ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են անցկացվելու: Հավանաբար, այս գործոնների համադրությունն է, որ Թրամփին հետ է պահում գլխավոր դատախազին ազատել պաշտոնից, եզրակացնում է CNN-ը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...