Թշնամիներ պետության ներսում պետք է ընդհանրապես չլինեն. չափանիշը մեկն է. «Առավոտ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Թշնամիներ պետության ներսում պետք է ընդհանրապես չլինեն. չափանիշը մեկն է. «Առավոտ»

11:32 21.09.2018

«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է.
«Քանի որ այսօր սեպտեմբերի 21-ն է, ես ասեմ, թե ինչպես եմ պատկերացնում պետությունը՝ այն պետությունը, որը մենք Հայաստանում պետք է կառուցենք: Պետության արժեքային համակարգը պետք է հիմնված լինի ազատական արժեքների վրա, որոնք, իմ ընկալմամբ, նույն քրիստոնեական արժեքներն են՝ սեր, լայնախոհություն, հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք: Այդ սկզբունքները պետք է փոխլրացվեն օրենքների բծախնդիր կատարմամբ, օրինախախտումների նկատմամբ համատարած անհանդուրժողականությամբ:
Օրինազանցները չպիտի բաժանվեն «մերոնքականների» (օրինակ՝ ոստիկանական գնդի վրա հարձակվողները) և «թշնամիների» (ասենք՝ բյուջեի գումարները թալանողները): Թշնամիներ պետության ներսում պետք է ընդհանրապես չլինեն. չափանիշը մեկն է՝ խախտել է օրենքը-չի խախտել: Եթե չի խախտել, մնացածը՝ համոզմունքները, կուսակցական պատկանելությունը, դավանանքը և այլն, բոլոր դեպքերում հարգանքի է արժանի: Եթե խախտել է, նրան պետք չէ պատերով տալ, քառատել կամ վառել, նրան պետք է դատել օրենքի տառին համապատասխան՝ տալով պաշտպանության լայն հնարավորություններ:
Բայց եթե անգամ դատապարտվել է լրջագույն հանցագործության համար, նրա նկատմամբ չարժե ատելություն սերմանել՝ անհանդուրժելի է հանցագործությունը, ոչ թե անձը: Իմ երազած պետությունում չկա նախանձ, խանդ, քծնանք, ստորացում:  Սոցիալական համերաշխությունը, իմ կարծիքով, ենթադրում է ամեն մի քաղաքացու, այդ թվում` սեփական ունիկալ արժեքի հստակ գիտակցություն:
Հայաստան պետությունում պարտադիր պետք է լինի համախմբման ռեսուրս, խիստ կարգապահություն: Դա, մասնավորապես, նշանակում է, որ եթե լուրջ արտաքին վտանգ է սպառնում (օրինակ՝ «ապրիլյան պատերազմի» նման), բոլոր քաղաքացիները պետք է անեն այն, ինչ որոշում է Գերագույն հրամանատարը՝ անկախ նրանից, թե նրա ազգանունը Փաշինյան կլինի, Սարգսյան, թե Քոչարյան»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:00 04.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...

Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումը

20:50 04.07.2025

Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապը պահպանելը իրանական հարցի շուրջ։ «Ես նրան (Պուտինին) զանգահարեցի հիմնականում իրանական հարցը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու համար։ Շատ կարևոր էր ապահովել այս համաձայնագիրը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատվություն ունի կայունություն ապահովելու […] ...

Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ

20:40 04.07.2025

Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

20:33 04.07.2025

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...

BACK_TO_TOP