13:43 12.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունն անընդունելի է Փարիզի համար։
«Գազան անապատային տարածք չէ, այլ մի երկիր, որտեղ երկու միլիոն մարդ է ապրում և ցանկանում է մնալ այնտեղ», – CNN-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։
Նա ասել է, որ անհրաժեշտ է Գազայի հատվածի համար քաղաքական լուծում գտնել, որը «հարգում է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական պետություն ունենալու ցանկությունը»։ Նա նաև կոչ է արել հարգել Եգիպտոսի և Հորդանանի ինքնիշխանությունը։
Փետրվարի 4-ին Թրամփը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականությունը՝ այն զարգացնելու համար՝ ի շահ Մերձավոր Արևելքում խաղաղության։ Նա հանդես է եկել պաղեստինցիների՝ այլ երկրներ վերաբնակեցման օգտին։
12:05 13.05.2025
Թրամփը վերջնագրի տեսքով է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ ՈւիթքոֆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին՝ հակամարտությունը լուծելու համար։ Եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը կհեռանա բանակցային գործընթացից։ Այս մասին հայտնել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ «Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ եթե ուղիղ բանակցություններն արագ տեղի չունենան, Միացյալ Նահանգները կհեռանա այս հակամարտությունից։ Սա մեր պատերազմը չէ։ […] ...
11:57 13.05.2025
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում […] ...
11:52 13.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-13-ըԲացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ […] ...
11:45 13.05.2025
Ոստիկանության ուժերով ապահովվել է ուղեկցման հայտերի գրեթե 94%-ի կատարումը՝ շուրջ 29%-ով ավելի նախորդ ամիսների ցուցանիշիցՆԳ նախարարությունը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը համարելով առաջնահերթություն, շարունակում է ձեռնարկել գործուն քայլեր նրանց ուղեկցման հարցն ամբողջ ծավալով իրականացնելու համար։ Հաստիքային և տեխնիկական համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև Ոստիկանության այլ ստորաբաժանումներից ծառայողների գործուղումների արդյունքում արդեն իսկ բարելավվել է ստացվող հայտերի կատարման ցուցանիշը։ Ձեռնարկված քայլերի արդյունքում՝ 2025 թվականի մարտի 6-ից սկսած Ոստիկանության ուժերով […] ...
11:38 13.05.2025
Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է․ Ավանեսյանն ընդունել է «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին։ «Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է, այս դժվարին ճանապարհին շատ եմ կարևորում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը»,- ընդունելով «The Max Foundation» հիմնադրամի ներակայացուցիչներին` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս հիմնադրամի աջակցությամբ արյան չարորակ հիվանդություններ և սոլիդ ուռուցքներ ունեցող շուրջ 800 պացիենտ անվճար ստանում է […] ...