Նախակրթարանների սպասարկման որակի բարձրացման համար անհրաժեշտ է նաև բնակիչների աջակցությունը. Արարատ Զուրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Նախակրթարանների սպասարկման որակի բարձրացման համար անհրաժեշտ է նաև բնակիչների աջակցությունը. Արարատ Զուրաբյան

15:13 21.09.2018

Մեր քաղաքում նախադպրոցական հաստատությունների թվաքանակի ու սպասարկման բացթողումներ կան, որոնք պետք է արագ լուծում ստանան: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել «Երևանցիներ» դաշինքի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

«Ես խոսել եմ մի ո՛չ պոպուլյար բանի մասին, որը կա: Մենք չունենք անհրաժեշտ քանակի նախադպրոցական հիմնարկներ, և շատ ժամանակ երեխաները հերթ են կանգնում, որ հաճախեն այնտեղ»,- ասել է Զուրաբյանը:

Խոսելով մայրաքաղաքում գործող նախադպրոցական կրթարանների մասին՝ քաղաքապետի թեկնածուն հատուկ ուշադրություն է հրավիրել այնտեղ մատուցվող սննդի որակի ու այլ ծառայությունների վրա՝ նշելով, որ դրանց բարելավման գործում անհրաժեշտ է նաև քաղաքացիների աջակցությունը:

«Գտնում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե քաղաքի ավագանին քննարկի և առաջարկի, ենթադրենք, սիմվոլիկ՝ 4000-5000 դրամ վճար մտցնել այնտեղ, որը կնպաստի խնդրի մեղմացմանը: Սա ոչ պոպուլյար է, սակայն, մի բան ակնհայտ է. ես կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք ուզում է, որ իր երեխան ավելի որակյալ սնունդ ստանա և ավելի որակյալ խնամք ստանա, և, եթե քաղաքային միջոցները դրան չեն բավարարում, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ծնող կգիտակցի դա: Իհարկե, սոցիալական հարցը պետք է հաշվի առնել այստեղ, կլինեն մարդիկ, որոնք կազատվեն նման վճարներից, բայց ես կարծում եմ, որ որևէ երիտասարդ ընտանիք չի ցանկանա, որ իր երեխան ավելի վատ սնունդ ստանա կամ ավելի վատ խնամք»,- ասել է Արարատ Զուրաբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում

15:00 04.05.2025

Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգի հարավում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 04:47-ին Ուայթս Սիթի քաղաքից 57 կիլոմետր հարավ ընկած հեռավորության վրա: Աղբյուրը գտնվել է 6,3 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք

14:40 04.05.2025

SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք

Texas Starbase բազան, որտեղ տեղակայված է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության շտաբը, կդառնա անկախ քաղաք, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քվեարկության նախնական արդյունքները։ Ավելի վաղ Տեխաս նահանգի Քեմերոն շրջանի պաշտոնյաները հաստատել են մայիսի 3-ին կայանալիք հանրային քվեարկությունը Starbase-ը նոր քաղաքի վերածելու հնարավորության վերաբերյալ: Ըստ ABC-ի՝ տեղի ավելի քան 70 բնակիչ անցած դեկտեմբերին ստորագրել է՝ խնդրելով […] ...

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել

14:20 04.05.2025

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ չորս իրանցի, հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։ «Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը նախաձեռնողական հետաքննության շրջանակում ձերբակալել է հինգ մարդու՝ ահաբեկչական հանցագործությունների կասկածանքով։ Բոլոր հինգ տղամարդիկ ձերբակալվել են ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Տղամարդկանցից չորսը իրանցիներ են»,- ասվում է մայրաքաղաքի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաստատվում է հինգերորդ […] ...

Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդ

14:00 04.05.2025

Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդ

Բեռլինում գերմանացի ռեփեր Սամրայի անվճար համերգի ժամանակ տուժել է 13 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով հրշեջներին։ «Բեռլինի ռեփեր Սամրայի՝ Նոյկյոլն թաղամասում համերգի ժամանակ 13 մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։ Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ համերգին անհայտ անձը արցունքաբեր գազ է […] ...

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

13:45 04.05.2025

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն այս շաբաթ հյուրընկալվել են Ազգային ժողովում: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը հանդիպել է նաեւ Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:Այս մասին ահյտնում են ԱԺ-ից։ «Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է լսողության խանգարումներ […] ...

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը

13:25 04.05.2025

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում. վեճերի այլընտրանքային լուծման մասին հարցազրույց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

BACK_TO_TOP