Շոլցն ու Մերցը Բունդեսթագի ընտրություններից հետո չեն կարողանա աշխատել նույն կառավարությունում. ARD – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

Շոլցն ու Մերցը Բունդեսթագի ընտրություններից հետո չեն կարողանա աշխատել նույն կառավարությունում. ARD

09:45 18.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (CDU) նախագահ, Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքից Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը համաձայնել են, որ Բունդեսթագի ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա աշխատել նույն կառավարությունում։

«Մենք երկուսս էլ կարծում ենք, որ դա քիչ հավանական է»,-ասել է Մերցը ARD հեռուստատեսության եթերում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը և Շոլցը կարող են միանալ ապագա կաբինետին: Կառավարության ներկայիս ղեկավարը համաձայնել է Մերցի հետ.

«Նա իրավացի է, քանի որ ես ուզում եմ մնալ կանցլեր, նա ևս ուզում է դառնալ կանցլեր»,-ընդգծել է Շոլցը։

Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 23-ին։ Շոլցը Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության» (SPD) կանցլերի թեկնածուն է և Մերցի գլխավոր մրցակիցը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 14.05.2025

SHANTNEWS

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

19:54 14.05.2025

Անչելոտին ցանկանում է Ոսկե գնդակի դափնեկրին տեսնել Բրազիլիայի հավաքականի իր մարզչական շտաբում

Բրազիլիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մի քանի բրազիլացի աստղերի առաջարկել է միանալ իր մարզչական շտաբին, հաղորդում է CNN Brazil-ը։ Նշվում է, որ այդ աստղերից մեկը Կական է, որն իտալացի մասնագետի ղեկավարությամբ 2007 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անչելոտին արդեն կապ է հաստատել Կակայի հետ այս հարցի շուրջ։ Նրա վերջնական պատասխանը մնում է անհայտ, […] ...

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

19:47 14.05.2025

Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

19:40 14.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։ Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության […] ...

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

19:34 14.05.2025

Արարատի մարզում «Honda»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել, հայտնվել դաշտում, բախվել ջրատար բետոնե խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու […] ...

Ուիթքոֆը Ստամբուլ կմեկնի ուրբաթ օրը. Reuters

19:23 14.05.2025

Ուիթքոֆը Ստամբուլ կմեկնի ուրբաթ օրը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ինքը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շրջանակում, հայտնում է Reuters-ը։ «Ուիթքոֆն ասել է, որ ինքը և պետքարտուղար Ռուբիոն ուրբաթ օրը կմեկնեն Ստամբուլ»,- ասվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ առաջարկել էր Ուկրաինային […] ...

BACK_TO_TOP