Լիտվան չի քննարկում Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+15.51 oC

Լիտվան չի քննարկում Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը

11:47 18.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վիլնյուսում ներկայումս չի քննարկվում լիտվական զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը։ Այս մասին ասել է Լիտվայի նախագահի խորհրդական Աստա Սկայսգիրիտեն։

«Մենք կարող ենք օգնել Ուկրաինային՝ ուղարկելով մեր հրահանգիչներին: Դա անվիճելի է: Այնուամենայնիվ, Ուկրաինա որևէ կոնտինգենտի ուղարկելու մասին դեռևս խոսք չկա»,- ասել է նա:

Ուկրաինական ճգնաժամի ընթացքում Լիտվայի ֆինանսական օգնությունն Ուկրաինային կազմել է ավելի քան 1,5 միլիարդ եվրո, այդ թվում՝ 767 միլիոն եվրոյի ռազմական օգնություն: Հունվարի վերջին Վիլնյուսը վերահաստատեց իր ավելի վաղ հանձնառությունը Կիևին պաշտպանության և անվտանգության կարիքների համար տարեկան հատկացնել համախառն ներքին արդյունքի 0,25%-ը, որը կազմում է մոտ 190 միլիոն եվրո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նապոլին» ընդամենը 1 միավորով է առաջ «Ինտերից»

22:30 12.05.2025

«Նապոլին» ընդամենը 1 միավորով է առաջ «Ինտերից»

Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» տանը չի կարողացել հաղթել «Ջենոային»` 2-2։ «Նապոլին» 78 միավոր ունի, առաջին տեղում է և մոտակա հետապնդող Միլանի «Ինտերից» այժմ առաջ է ընդամենը 1 միավորով։ «Ջենոան» 40 միավորով 13-րդն է։ ...

Ալիևի բոյկոտն ու Փաշինյանի մոսկովյան այցը. զրույց Էդվարդ Անտինյանի հետ

22:22 12.05.2025

Ալիևի բոյկոտն ու Փաշինյանի մոսկովյան այցը. զրույց Էդվարդ Անտինյանի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն: Միրզոյանի այս հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից, որոնք կապված են Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը և Մինսկի խմբի լուծարմանը: Այս թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: Նա խոսել […] ...

«Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է

22:11 12.05.2025

«Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է

Մայիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում, «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Էդվարդ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel Zafira»-ն կողաշրջվել է, իսկ վարորդին շտապօգնության բժիշկները տեղում […] ...

SHANTNEWS

22:00 12.05.2025

SHANTNEWS

Էրդողան. Ուկրաինայում հրադադարը պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների համար

21:48 12.05.2025

Էրդողան. Ուկրաինայում հրադադարը պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների համար

Ուկրաինայում համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ պայմաններ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չափազանց կարևոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի ցանկությունը՝ վերսկսել ուղիղ բանակցությունները, և որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս գործընթացի յուրաքանչյուր փուլում։ Նա նշել է, […] ...

Ազատ Հովհաննիսյանը պարտություն է կրել

21:36 12.05.2025

Ազատ Հովհաննիսյանը պարտություն է կրել

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը (21-6) Սան Դիեգոյում (ԱՄՆ) մենամարտել է մեքսիկացի Սեբաստիան Էրնանդեսի դեմ։ 10 ռաունդանոց պայքարից հետո երեք մրցավարներն էլ 98-91 հաշվով առավելությունը տվել են մեքսիկացուն, որն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում (20-0): Հովհաննիսյանի համար սա երրորդ անընդմեջ պարտությունն է, նախորդ մենամարտերում նա պարտվել է մեքսիկացիներ Լուիս Ներիին (36-2) և Ալան Պիկասոյին (31-0-1): ...

BACK_TO_TOP