13:51 22.09.2018
• Հարձակումը եղել է Իրան-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ, հարձակվել են հենց մասնակիցների՝ զինվորական շքախմբերի ու հանդիսատեսի վրա։
• Հարձակման պատճառով կա առնվազն 11 զոհ, որոնց թվում հիմնականում զինծառայողներ են, կան նաև քաղաքացիականներ։ Զոհերի թվում է նաև մեկ լրագրող։ Կա 20-ից ավելի վիրավոր։ Այս թվերը վերջնական չեն։
• Հարձակումը եղել է Իրանի հարավարևելյան, Իրաքին սահմանակից Խուզեստան նահանգի Ահվազ քաղաքում, որտեղ ապրող արաբները պատմականորեն հակված են անջատվել Իրանից։
• Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Խուզեստանում գործող անջատողական ծայրահեղական խմբերից մեկը՝ «Ալ Ահվազ» անունով։
• Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ հարձակման համար պատասխանատու են ահաբեկիչներ, որոնց ֆինանսավորել, հովանավորել ու մարզել են տարածաշրջանի պետություններն ու նրանց ամերիկացի հրահանգիչները։
• Իրանում անջատողական խմբեր կան Ահվազում (Իրաքի հետ սահմանին, արաբներ), Բելուջիստանում (Պակիստանի հետ սահմանին, բելուջներ), արևմտյան նահանգներում (Թուրքիայի հետ սահմանին, քրդեր) և այլ տեղերում։ Այդ խմբերի դեմ պայքարը նման է Թուրքիայի արևելքում քրդերի դեմ գործողություններին։
Ստորև ներկայացված են տեսանյութեր և լուսանկարներ, որոնք ներկայացնում են հարձակման պահը, ինչպես նաև դրան հետևած իրադարձությունները։ Մասնավորապես, նույն ժամանակ զորահանդես է անցկացվել նաև Թեհրանում, որին հետևել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Հարձակման մասին լուրը իմանալուց հետո նախագահ Հասան Ռոուհանին և նրան ուղեկցող զինվորականները հեռացել են բեմից։
https://twitter.com/Khaaasteh/status/1043408336396476416
Terrorists, after opening fire at #IRGC military parade in #Ahvaz, southwest of #Iran, have escaped. Security forces are after the terrorists. State TV reported that the gunmen are "Takfiri terrorists". pic.twitter.com/rt9sxCincv
— Abas Aslani (@AbasAslani) September 22, 2018
UPDATE
Reports said unknown gunmen opened fire on people from behind the stand during the parade on Saturday. https://t.co/qKmmEkyclu#Iran #MilitaryParade #Ahvaz pic.twitter.com/vH8sykZ2sL— Press TV 🔻 (@PressTV) September 22, 2018
https://twitter.com/hdagres/status/1043402893984980992
Terrorists recruited, trained, armed & paid by a foreign regime have attacked Ahvaz. Children and journos among casualties. Iran holds regional terror sponsors and their US masters accountable for such attacks. Iran will respond swiftly and decisively in defense of Iranian lives. pic.twitter.com/WG1J1wgVD9
— Javad Zarif (@JZarif) September 22, 2018
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...