19:10 11.03.2025
Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի մարտի 11-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցում գտնվող՝ ընդհանուր օգտագործման կանաչ հողատարածքն ապօրինի օտարելու վերաբերյալ քրեական վարույթը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 1340-Ն որոշմամբ՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքի 1-ին փողոցի 180/1-2 հասցեի հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Զովունի համայնքին: 2017 թվականի մայիսի 16-ին 0,6 հա մակերեսով վերոնշյալ հողատարածքի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը։
Նույն թվականի հուլիսի 10-ին Զովունի համայնքի նախկին ղեկավար Վ.Ս.-ն դիմել է Կադաստրի կոմիտե՝ վերոնշյալ հողատարածքի վերաբերյալ միասնական տեղեկանք ստանալու նպատակով: Կադաստրի կոմիտեից գրավոր հայտնել են, որ հողատարածքի՝ 0,5 հա մակերեսով մասը Կառավարության համապատասխան որոշմամբ հանդիսանում է խաղահրապարակ և ընդգրկված է մասնավորեցման ոչ ենթակա հողերի ցանկում (դասվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի շարքին):
Վ.Ս.-ն, անտեսելով այն հանգամանքը, որ Զովունի համայնքի ավագանու կողմից հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ վերոնշյալ հողատարածքը հանդիսանում է ընդհանուր օգտագործման կանաչ՝ կառուցապատման ոչ ենթակա գոտի, Կոտայքի մարզպետին չի ներկայացվել հողատարածքի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման փոխելու առաջարկություն, 2017 թվականի հուլիսի 17-ին կայացրել է թիվ 156 որոշումը, որով վերոնշյալ հողամասի գործառնական նշանակությունը փոխել է հասարակական կառուցապատման։
Վերոնշյալ որոշմանն օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ Վ.Ս.-ն փաստաթղթում ներառել է կեղծ տեղեկություններ այն մասին, իբրև տվյալ հողամասի գործառնական նշանակությունը փոխելու հարցում առկա է իրավասու մարմնի՝ Կոտայքի մարզպետի համաձայնությունը: Այնուհետև, Վ.Ս.-ի կայացրած՝ ապօրինի և կեղծ տեղեկություններ պարունակող որոշումը ներկայացվել է Կադաստրի կոմիտե, որի հիման վրա 2017 թվականի հուլիսի 20-ին հողամասի նկատմամբ գրանցվել է Զովունի համայնքի սեփականության իրավունքը, իսկ շուրջ մեկ ամիս անց՝ վերոնշյալ հողամասն աճուրդով օտարվել է ՍՊ ընկերության։
Դատախազը 2025 թվականի փետրվարի 28-ին Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
2025 թվականի մարտի 11-ին քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնենք նաև, որ Կոտայքի մարզի դատախազությունը 2024 թվականի հունվարի 22-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Զովունի համայնքի նախկին ղեկավարի՝ 2017 թվականի հուլիսի 17-ին կայացված թիվ 156 որոշումը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել վերոնշյալ ՍՊ ընկերությանը հողամասն օտարելու վերաբերյալ 2017 թվականի որոշումը, դրա հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և հողամասի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումները»:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...