13:56 11.04.2018
Ադրբեջանում նախագահական ընտրությունների 40 ընտրատարածքների 200 ընտրատեղամասերում անցկացվում են exit-poll հարցումներ։ Դրանք անցկացնում է ԱՄՆ-ում գրանցված Arthur J.Finkelstein and Associates գովազդային-մարքեթինգային ընկերությունը։
Հարցումների արդյունքները հրապարակվելու են ընտրատեղամասերի փակումից (ժամը 19։00) մեկ ժամ անց՝ 20։00-ին։ Իսկ մինչ այդ ժամը 12։00 դրությամբ (այս պահի ամենաթարմ տվյալներն են) քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 40 տոկոսը կամ ավելի քան 2 միլիոն մարդ։
Սակայն մինչև հարցումների արդյունքներն էլ փորձագետները նշում են, որ երկրի գործող նախագահը մրցակցությունից դուրս է լինելու։ Հարցն այն է, թե քանի տոկոսով է նա հաղթելու այս ընտրություններում։ Չնայած այս կանխատեսումներին՝ Ադրբեջանում, միևնույն է, ընտրություններն անցկացվում են ընտրախախտումներով։
Ալիևն ընտրվում է այս էլ չորրորդ անգամ, և նախորդ ընտրությունների նրա ամենացածր արդյունքը եղել է 2003 թվականին, երբ հորից հետո առաջին անգամ էր ընտրվում և ստացավ ձայների 77 տոկոսը։ 2008 թվականին Իլհամ Ալիևը ստացել է ձայների 89 տոկոսը, 2013-ին՝ 84․5 տոկոսը։
Այս ընտրություններին առաջադրված մյուս 7 թեկնածուները դրածոներ են, որոնք սպասարկում են Բաքվի իշխանությունների շահերը։ Այսպես, որպես թեկնածու առաջադրվել են Ադրբեջանի խորհրդարանի 4 պատգամավոր և 3 քիչ հայտնի կուսակցությունների ներկայացուցիչներ։
Այս ընտրություններում հաղթելու դեպքում Իլհամ Ալիևը նախագահի պաշտոնը կստանձնի արդեն չորրորդ անգամ, բայց այս անգամ՝ 7 տարով՝ շնորհիվ փոփոխված Սահմանադրության, որը գրեթե անսահման իշխանություն է շնորհում երկրի նախագահին։
Նա իրավունք կունենա ցրել խորհրդարանը, նշանակել առաջին փոխնախագահին և փոխնախագահներին (առաջին փոխնախագահի պաշտոնում արդեն նշանակել է կնոջը), որոնք կժառանգեն երկրի ղեկավարությունը, եթե գործող նախագահի հետ որևէ բան պատահի։
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:55 12.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակումՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...
23:50 12.08.2025
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...