Հութիները պնդում են, որ հարձակվել են Կարմիր ծովում ամերիկյան ավիակիր խմբի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+26.09 oC

Հութիները պնդում են, որ հարձակվել են Կարմիր ծովում ամերիկյան ավիակիր խմբի վրա

09:53 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եմենի հութիները ապստամբ «Անսար Ալլահ» շարժումից հարձակվել են Կարմիր ծովում ամերիկյան USS Harry Truman ավիակիր խմբի վրա։ Այս մասին հայտարարել է հութիների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Ի պատասխան մեր երկրի դեմ ամերիկյան ագրեսիայի և Սանայում, Սաադայում խաղաղ բնակիչների կոտորածներին, ռազմածովային, հրթիռային և անօդաչու համակարգերի ուժերը հարվածներ են հասցրել Կարմիր ծովում հակառակորդի մի քանի ռազմանավերի և ամերիկյան ավիակիր USS Harry Truman-ին»,-ասել է Al Masirah-ի ղեկավարը:

Սարիան պնդում է, որ հութիները վերջին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հարձակվել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի վրա: Նրա խոսքով՝ ապստամբների գործողությունները հնարավորություն են տվել «խափանել թշնամու օդային հարձակումը» Եմենի տարածքում։

Շարժման խոսնակը նաև ասել է, որ հութիները «մի քանի ժամ» հարվածներ են հասցրել Կարմիր ծովում գտնվող թիրախներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում

16:40 09.05.2025

Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում

Մայիսի 9-ին, ժամը 12:34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 21 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Renault» մակնիշի բեռնատարի բեռնախցիկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։25-ին։ Բեռնախցիկում մասամբ այրվել է խոհանոցային պարագաներով մոտ 100 արկղ։ ...

Ռյուտե. ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մաս

16:23 09.05.2025

Ռյուտե. ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մաս

ՆԱՏՕ-ն Ուկրաինային դաշինքին անդամակցություն չի խոստացել որպես Ռուսաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համաձայնագրի մաս։ Սա երկարաժամկետ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինային խոստացել է անդառնալի ուղի դեպի ՆԱՏՕ, բայց մենք երբեք չենք խոստացել, որ սա կլինի խաղաղության համաձայնագրի մաս։ […] ...

«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետ

16:10 09.05.2025

«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետ

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ: «Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա […] ...

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

15:53 09.05.2025

Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարար

Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ […] ...

Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագը

15:40 09.05.2025

Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագը

Վատիկանում նախօրեին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը ուրբաթ օրը Սիքստինյան կապելլայում մատուցել է իր առաջին պատարագը, որին մասնակցում են բոլոր կարդինալ ընտրողները։ Ամերիկայում ծնված Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ պապ Լևոն XIV-ը ելույթ ունեցավ կարդինալների կոլեգիայի առջև՝ անգլերենով բացման խոսքով հանդես գալով։ Նա խոստովանեց, որ ուրախ է լինել իր «սիրելի եղբայրների» շարքում և կարող է հույս դնել […] ...

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լևոն 14-րդ-ին

15:28 09.05.2025

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լևոն 14-րդ-ին

Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լևոն 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լևոն 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...

BACK_TO_TOP