15:31 11.04.2018
Դեղերի մասին օրենքում կկատարվեն լրացումներ և փոփոխություններ: Դրանք այսօր ԱԺ-ի նիստում ներկայացրել է առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Խոսքը երկու հիմնական փոփոխությունների մասին է: Եթե մինչև հիմա դեղեր կարող են ներկրել միայն մեծածախ գնումների լիցենզիա ունեցող տնտեսվարողները, ապա այսուհետ ներկրման հնարավորություն կընձեռվի նաև բուժհաստատություններին, որպեսզի վերջիններս դեղերը չգնեն միջնորդավորված ու համեմատաբար թանկ գներով: Սա, Հակոբ Հակոբյանի կարծիքով, ընդհանուր առմամբ էլ կնպաստի դեղերի գների նվազմանը:
Իսկ մյուս փոփոխությամբ թույլատրվելու է քաղաքացուն, ֆիզիկական անձին Հայաստանի սահման մուտք գործելիս իր հետ բերել երեք անգամ ավելի շատ դեղորայք, քան հիմա է նախատեսում օրենքը: Եթե առաջ քաղաքացին կարող էր իր անձնական օգտագործման համար դեղերի ինչ-որ չափաբաժին բերել, ապա հիմա կկարողանա նաև, օրինակ, կնոջ ու մոր կամ որևէ այլ հարազատի համար դեղ բերել: Մի խոսքով՝ եռակի շատ, քան մինչև հիմա է թույլատրվել:
11:33 21.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:00 21.08.2025
China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետՉինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...
10:55 21.08.2025
NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...
10:50 21.08.2025
Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...
10:45 21.08.2025
Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...
10:40 21.08.2025
Վենս. Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ Թրամփը կզանգահարի Պուտինին իրենց հետ հանդիպումից հետոԵվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը իրենց հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն ասաց. «Դա լավ հանդիպում էր, ես պատրաստվում եմ զանգահարել Վլադիմիր Պուտինին՝ տեսնելու, թե նա ինչ ունի ասելու այդ մասին»։ Եվ բոլորը […] ...