ԱԺ նախագահը դեմ է դեղերի ներկրման հարցում կառավարության տեսակետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

ԱԺ նախագահը դեմ է դեղերի ներկրման հարցում կառավարության տեսակետին

16:20 11.04.2018

Ազգային ժողովում բուռն քննարկման թեմա է դարձել «Դեղերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը»: 

Հիշեցնենք, որ խոսքը երկու փոփոխությունների մասին է: Եթե մինչև հիմա դեղեր կարող են ներկրել միայն մեծածախ գնումների լիցենզիա ունեցող տնտեսվարողները, ապա նոր նախագծով այսուհետ ներկրման հնարավորություն կընձեռվի նաև բուժհաստատություններին, որպեսզի վերջիններս դեղերը չգնեն միջնորդավորված ու համեմատաբար թանկ գներով: Իսկ մյուս փոփոխությամբ թույլատրվելու է քաղաքացուն, ֆիզիկական անձին Հայաստանի սահման մուտք գործելիս իր հետ բերել երեք անգամ ավելի շատ դեղորայք, քան հիմա է նախատեսում օրենքը: Այս օրինագծին դեմ է կառավարությունը, սակայն կառավարության համապատասխան կառույցից այսօր խորհրդարանում ներկայացուցիչ չկար, որպեսզի պարզաբաներ, թե ինչու է գործադիրը դեմ: Գործող օրենքը չի արգելում բուժհաստատություններին մեծածախ դեղորայք ձեռք բերել: Այս դրույթին, սակայն, դեմ է ԱԺ նախագահը: Արա Բաբլոյանի համոզմամբ՝ պետք չէ հիվանդանոցներին ուղղորդել դեպի դեղերի առևտուրը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների հետ

17:55 03.05.2024

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ֆրանսիացի բժիշկների հետ

Սյունիքի մարզ կատարած այցը ֆրանսիացի բժիշկներն ամփոփել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումով: Լիոնի «Croix-Rousse» հիվանդանոցի բժիշկները նախարարի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները, հակամանրէային կայունության նպատակով հսկողության ուժեղացման և վարակի կանխարգելման ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Անահիտ Ավանեսյանը խոսել է մարզերում առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ աշխատանքներից: Կարևորելով միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման կարևորությունը` քննարկվել […] ...

«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում

09:17 03.05.2024

«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում

«Ավան» առողջության կենտրոնը այսօր արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված և արդիականացված պայմաններում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Կենտրոնը համալրվել է նաև նոր գույքով և ժամանակակից բուժսարքավորումներով: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Գտնվել է  քթի պոլիպների բուժման միջոց մեկ ներարկումով

08:11 03.05.2024

Գտնվել է քթի պոլիպների բուժման միջոց մեկ ներարկումով

Սեչենովի համալսարանի ԼՕՌ բժիշկները սկսել են բուժել քթի պոլիպները մոնոկլոնալ հակամարմիններով. ազդեցությունը նկատելի է առաջին ներարկումից հետո: Մոնոկլոնալ հակամարմիններով բուժումը համարվում է համաշխարհային բժշկության վերջին ձեռքբերումը, սակայն նախկինում այն ​​չի կիրառվել քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել են մամուլի ծառայությունից։ «Բառացիորեն առաջին ներարկումից հետո հիվանդները եկան մեզ մոտ և ասացին, որ «սա հրաշք է, ես […] ...

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

16:52 02.05.2024

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու նպատակով շարունակվում է Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի 4 բժշկական կազմակերպությունում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում և «Հերացի» համալսարանական հիվանդանոցում և մարզային` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում (Վանաձորի ԲԿ-ում միայն թրոմբոլիտիկ ծառայության […] ...

Վերանորոգումից և վերազինումից հետո բացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային բաժանմունքը

16:00 02.05.2024

Վերանորոգումից և վերազինումից հետո բացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային բաժանմունքը

Վերանորոգումից և վերազինումից հետո բացվեց «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի արտահիվանդանոցային բաժանմունքը: Եվս մեկ արդիականացված ստացիոնար բաժանմունքի բացումը` շուտով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ...

Բժիշկը խոսել է վիտամին D-ի պակասի վտանգների մասին

09:40 02.05.2024

Բժիշկը խոսել է վիտամին D-ի պակասի վտանգների մասին

Էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Տանանակինան «Իզվեստիա»-ին ասել է, թե ինչու է վիտամին D-ի պակասը վտանգավոր: «D վիտամինները բուսական կամ կենդանական ծագման ճարպային լուծվող միացությունների շարք են: Դրանք ներառում են խոլեկալցիֆերոլ, կոլեկալցիֆերոլ, էրգոկալցիֆերոլ և դրանց ածանցյալները: Նրանք մասնակցում են մարդու օրգանիզմի կողմից ֆոսֆորի և կալցիումի կլանմանը։ Որոշ վիտամիններ կարելի է ստանալ արևի լույսի ազդեցությունից, մնացածը […] ...

BACK_TO_TOP