16:06 17.04.2025
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի երախտավորներին՝ շնորհակալություն հայտնելով ներդրած ջանքերի և սրտացավ աշխատանքի համար:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:
Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա նվիրումի համար վերականգնող ճարտարապետ-շինարար Ալբերտ Անանյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մեծ պատիվ է Ձեզ փոխանցել պետության բարձրագույն պարգևներից մեկը: Սա Ձեր վաստակած մեդալն է և մեր երախտագիտությունն ու գնահատականը Ձեր կատարած երկարամյա աշխատանքին»,- պարգևը հանձնելիս նշել է Ժաննա Անդրեասյանը:
Ալբերտ Անանյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել՝ հուշարձանների ոլորտում աշխատում է ավելի քան 50 տարի։ Նա իր թիմով շարունակական վերականգնումներ է իրականացնում Քոբայրի վանական համալիրում, ինչպես նաև Թարգմանչաց վանքում: Ընդհանուր առմամբ այս տարիներին վաստակաշատ ճարտարապետը շուրջ 92 հուշարձան է վերականգնել։
«9 տարի աշխատել եմ Տաթևում, բայց ամենաբարդը, թերևս, Թարգմանչաց վանքի վերականգնողական աշխատանքներն են»,- ասել է Ալբերտ Անանյանն ու տեղեկացրել՝ վերականգնման աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գործում ունեցած ներդրման համար ԿԳՄՍ նախարարության պատվոգրով են պարգևատրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժնի իրավախորհրդատու Նորայր Հակոբյանը, հուշարձանների պահպանության բաժնի պետ Վիկտորյա Իսահակյանը, պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության պետ Սարիկ Հունանյանը, պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը և պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Շանթ Դավթյանը։ Պատվոգրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն այն երկու հիմնական կառույցներն են, որոնք ԿԳՄՍ նախարարության թիմի հետ հուշարձանների ոլորտում շատ կարևոր աշխատանք են իրականացնում: Այս կառույցների գործունեությունն աշխարհագրական, տարածքային և ծավալային առումով ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Ահռելի մեծ և բարդ աշխատանք է կատարվում, որը նկատելի է արձանագրված դրական փոփոխություններով և որն անհնար կլիներ առանց արհեստավարժ մասնագետների»,- շնորհավորելով հուշարձանային ոլորտի ներկայացուցիչներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարը։
Նա նաև նշել է, որ հուշարձանների պահպանության, ամրակայման, վերականգման և հանրային հասանելիության ուղղությամբ իրականացված աշխատանքները պետք է նպաստեն մեր երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, պատմության և մշակույթի հուշարձանների տնտեսական իմաստով կարևորմանը։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...