Իլհամ Ալիևը չգերազանցեց ինքն իրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Իլհամ Ալիևը չգերազանցեց ինքն իրեն

12:01 12.04.2018

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում գործող նախագահ Իլհամ Ալիևը ստացել է մոտ 3 միլիոն 200 հազար ձայն կամ բոլոր քվեների 86 տոկոսը։ Սա միջին ցուցանիշ է Ալիևի համար, որն արդեն 4-րդ անգամ ընտրվեց երկրի նախագահ։

Մինչ այս նրա ամենացածր արդյունքը եղել է 2003 թվականին, երբ հորից հետո առաջին անգամ էր ընտրվում և ստացավ ձայների 77 տոկոսը։ 2008 թվականին Իլհամ Ալիևը ստացել է ձայների 89 տոկոսը, 2013-ին՝ 84.5 տոկոսը։

Այս ընտրություններին առաջադրված մյուս 7 թեկնածուները դրածոներ են, որոնք սպասարկում են Բաքվի իշխանությունների շահերը։ Այսպես, որպես թեկնածու առաջադրվել են Ադրբեջանի խորհրդարանի 4 պատգամավոր և 3 քիչ հայտնի կուսակցությունների ներկայացուցիչներ։

Exit-poll հարցումներ իրականացրած տեղական ELS և ֆրանսիական Opinion Way կազմակերպությունների տվյալներով` նրանցից ամենաբարձր արդյունք գրանցել էր Գուդրաթ Հասանգուլիևը (համապատասխանաբար 4․23% և 3․1%): Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդեն պաշտոնական տվյալները փաստեցին, որ Ալիևից բացի, թեկնածուներից ոչ մեկը չի գերազանցել նույնիսկ 4 տոկոսը։

Այս ընտրություններում հաղթելու արդյունքում Իլհամ Ալիևը նախագահի պաշտոնը ստանձնում է 7 տարով՝ շնորհիվ փոփոխված Սահմանադրության, որը գրեթե անսահման իշխանություն է շնորհում երկրի նախագահին։

Եվ դա դեռ վերջը չէ։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Ալիևը ջնջել է նախագահի պաշտոնում վերընտրվելու բոլոր սահմանափակումները և գործնականում կարող է Ադրբեջանի ղեկին մնալ որքան որ առողջությունը թույլ տա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

19:23 13.08.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարիքաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

19:12 13.08.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Գեղամ Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 54-ամյա Մողսոդ Ֆ․-ի վարած իրանական համարանիշներով «Renault» մակնիշի կցորդչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

18:55 13.08.2025

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն […] ...

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

18:43 13.08.2025

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այցը Շիրակի մարզ ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ։ Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

18:36 13.08.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։ ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

BACK_TO_TOP