23:34 28.04.2025
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-ամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների շարքում Աթենքի “Ակրոպոլ” թատրոնում կայացավ կենտրոնական քաղաքական միջոցառումը և Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակների զետեղման արարողությունը, որը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի և Հունաստանի Հայ դատի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հովհաննես Ղազարյանը, Հունաստանի կառավարության անունից արտաքին գործերի փոխնախարար Իոաննիս Լովերդոսը և Հունաստանի խորհրդարանի կողմից Աթանասիոս Պլևրիսը։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Ատտիկայի փոխնահանգապետ Քրիստինա Կեֆալոյաննին։
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դեսպանն իր խոսքում իր երախտիքի խոսքեր ուղղեց ապրիլի 24-ին Հունաստանի ղեկավարության և բոլոր քաղաքական ուժերի կողմից արված զորակցության հայտարարությունների համար։
«Ապրիլի 24-ից ի վեր Հայաստանում, Հունաստանի բազմաթիվ քաղաքներում, աշխարհի տարբեր անկյուններում հիշատակվում է Օսմանյան կայսրությունում Երիտթուրք ղեկավարության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը, հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում՝ քաղաքական, համայնքային, մշակութային։ Քաղաքական առաջնորդները հանդես են գալիս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող հայտարարություններով։ Չեմ կարող չհիշատակել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոստանտինոս Տասուլասի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, խորհդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի, քաղաքական գործիչների, խորհրդարանի գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչների հայտարարությունները, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, ինչպես մեր համար եղբայրական Հունաստանի վարչապետն է արդարացիորեն նկատում, «հույն և հայ ժողովուրդների հավերժական միասնությունը հանուն Ճշմարտության, Արժանապատվության և Արդարության»»,- նշեց դեսպան Մկրտչյանը։
Ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում նա կարևորեց ցեղասպանության ժխտողականության մերժումը, դասավանդումը և ցեղասպանության օրվա համընդհանուր հիշատակումը, որոնցից բոլորը Հունաստանում գործի են դրված։
Ամփոփելով խոսքը դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծեց.
«Ցեղասպանության կանխարգելման կարևորագույն գործոնն, իհարկե, վերջին հաշվով դիմացկուն հասարակություն կառուցելն է՝ վստահելի բարեկամներով։ Հայաստանի համար նման բարեկամ է հանդիսանում Հունաստանը։ Պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը, ինչպես և արյունակից եղբայրներ հույները, նորից ու նորից գտնում են վերածնման ճանապարհը։ Մեր հիշողությունը զենք չէ, այլ զարթոնքի աղբյուր։ Հենց այդ հիշողությամբ ու համախմբվածությամբ միայն մեզ կհաջողվի պաշտպանել պատմական ճշմարտությունն ու արժանապատվությունը»:
Միջոցառման գեղարվեստական հատվածում ելույթ ունեցավ Հայաստանից հրավիրված օպերային երգչուհի Սիլվա Պետրոսյանը՝ Քրիսթինե Թոքատլյանի ընկերակցությամբ։
Միջոցառման ավարտին Խրիստոս Վասիլոպուլոսը, ով վարում է «Ժամանակի մեքենա» /Μηχανή του Χρόνου/ հեռուստածրագիրը , ցուցադրեց իր Հայոց ցեղասպանության վերապրածների հուշերի հիման վրա նկարահանած նոր վավերագրական ֆիլմից հատվածներ։ Ֆիլմի ամբողջական տարբերակը կցուցադրվի մայիսի 5-ին COSMOTE History ալիքով։
Միջոցառումը ամփոփվեց Հ․Կ․ Խաչի «Ճենազեան» միջնակարգ և «Լևոն և Սոֆիա Հակոբյան» նախակրթական դպրոցների աշակերտների երգչախմբի կատարումներով։
Այնուհետև միջոցառման մասնակիցները շարժվեցին դեպի Սինտագմայի «Անհայտ Զինվորի» հուշարձան, որտեղ զետեղվեցին ծաղկեպսակներ՝ ի հիշատակ 1915 թ․Հայոց ցեղասպանության զոհերի։
11:07 30.04.2025
Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...
10:57 30.04.2025
Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք ՈւոլցԵվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
10:52 30.04.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […] ...
10:45 30.04.2025
Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել ՀեգսեթինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […] ...
10:35 30.04.2025
Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը ՀայաստանումԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […] ...
10:33 30.04.2025
Թբիլիսիում բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել էԹբիլիսիի «Вокзальная площадь» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող շուկայում վաղ առավոտյան բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է, հայտնել է գլխավոր հրշեջ-փրկարարական ծառայության պետ Լևան Մուսելիանին։ Մոտավորապես ժամը 6-ին բռնկված հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 30 հրշեջ-փրկարարական մեքենա։ Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը սկսվել է երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ «Հրշեջների ժամանակին արձագանքման շնորհիվ մենք կարողացանք տեղայնացնել և չեզոքացնել հրդեհը», […] ...