17:17 30.04.2025
Սպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները:
Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում:
Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը:
Աթլետիկական հնգամարտի հանրապետական եզրափակիչ մրցումներն անցկացվել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում: Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Լոռու մարզի թիմը, 2-րդ տեղում Շիրակի մարզի թիմն է, եռյակը եզրափակել է Երևան քաղաքի թիմը:
Աղջիկների անհատական պայքարում հինգ մրցաձևերի ընդհանուր արդյունքում 1-ին տեղը գրավել է Քրիստինե Ավետիսյանը՝ Սյունիքի մարզից, 2-րդ տեղը զբաղեցրել է Սյուզի Դիլոյանը՝ Շիրակի մարզից, եռյակը եզրափակել է Մարթա Բաբասյանը՝ Լոռու մարզից։
Տղաների պայքարում 1-ին տեղը գրավել է Գառնիկ Կոստանդյանը՝ Լոռու մարզից, 2-րդ տեղը գրավել է Տիգրան Մարոյանը՝ Շիրակի մարզից, եռյակը եզրափակել է Մանվել Էլոյանը՝ Սյունիքի մարզից:
Շախմատի մրցումներում թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Երևանի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի թիմը, լավագույն եռյակը եզրափակել Շիրակի թիմը:
Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզերը և մարզիկ-մարզուհիները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, մեդալներով, հուշանվերներով և գավաթներով:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...