Տեղի է ունեցել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+12.09 oC

Տեղի է ունեցել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը

17:21 05.05.2025

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան ՆՀԺԽ 2.0)» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացուցիչներ ԱԺ աշխատակազմից:

Ողջունելով խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական զարգացման ծրագրի գործունեությունն Ազգային ժողովում դժվար է թերագնահատել: Այն ընդգրկում է ծավալուն աշխատանք թե՛ մշտական հանձնաժողովների եւ թե՛ Ազգային ժողովի աշխատակազմի հետ: ԱԺ նախագահն առանձնացրել է մի քանի ոլորտ, որտեղ ծրագրի ներգրավվածությունը կենսական է եղել Ազգային ժողովի արդյունավետ գործունեության համար: Դրանց թվում են թվայնացման օրակարգի խթանումը, նախաօրենսդրական գործընթացներին աջակցությունը, երիտասարդների ներգրավման ծրագրերը, կարողությունների հզորացումն ու Ազգային ժողովի բարեփոխումների ռազմավարության նախապատրաստական աշխատանքները:

Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ ընթացիկ տարում այս ձեռքբերումների վրա կկառուցվեն հետագա քայլերը եւ մատնանշել առաջնահերթ ուղղությունները՝ Ազգային ժողովի թվայնացման օրակարգի զարգացում, ԱԺ բարեփոխումների ռազմավարության ընդունման եւ իրագործման աջակցություն, հանրային քաղաքականության գործընթացների ամրապնդում, կանանց եւ երիտասարդների ներգրավման ընդլայնում, Ազգային ժողովի՝ որպես կանաչ խորհրդարանի կարողությունների զարգացում:

«Այս գործընթացներում մեզ համար անգնահատելի է Շվեդիայի եւ Կանադայի կառավարությունների աջակցությունը, ինչպես նաեւ ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման ծրագրի ներդրումը Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդման գործում: Երախտապարտ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ Ազգային ժողովի աշխատակազմին եւ վստահ եմ, որ հետագայում եւս խորհրդարանական զարգացման ծրագիրը շարունակելու է նպաստել Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը՝ ամրապնդելով թափանցիկ, արդյունավետ եւ ներառական խորհրդարանական համակարգ»,- ելույթի ավարտին ընդգծել է ԱԺ նախագահը:

«Շվեդիան երկար ժամանակ եղել է հանձնառու գործընկեր՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական կառավարմանը, թափանցիկությանն ու ներառականությանը: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը վկայությունն է Հայաստանի աներկբա հանձնառության՝ ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները»,- ողջունելով խորհրդի նիստի մասնակիցներին՝ ասել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

Նա նշել է, որ անցյալ տարի նշանակալի ձեռքբերումներ են արձանագրվել, որոնք առանցքային քայլեր են դեպի ավելի արձագանքողունակ, հաշվետու եւ քաղաքացիակենտրոն Ազգային ժողով: Ընդգծելով հանրային իրազեկման եւ ներառականության ուղղությամբ իրականացված գործողությունները՝ դեսպանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել համաներառելու գենդերազգայուն քաղաքականությունները Հայաստանի խորհրդարանում: Պատրիկ Սվենսոնը կարեւոր նախաձեռնություն է համարել նաեւ ծրագրի շրջանակում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության եւ էներգետիկ անցման թեմայով համաժողովը: Նշվել է, որ համաժողովի ընթացքում ընդգծվել է բնապահպանական կայունության առումով օրենսդրական գործողություններ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը: Դեսպանն ընդգծել է, որ Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանին՝ նշելով, որ արդիականացման ջանքերը կարեւոր են Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման գործընթացներում:

«Ժողովրդավարությունը շարունակական գործընթաց է: Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ իրականացվող քայլերը տպավորիչ են: Հայաստանն ու Ազգային ժողովը կարեւորագույն դերակատարում ունեն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցում»,- ասել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները՝ ընդգծելով Կանադայի մասնակցությունն ու աջակցությունը Հայաստանին:

ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով ռազմավարական գործընկերներին աջակցության համար, նշել է, որ խորհրդարանները ժողովրդավարական կառավարման սիրտն են:

«ՄԱԶԾ-ն եւս շարունակում է իր հանձնառությունը՝ աջակցել Հայաստանում ժողովրդավարական կառավարման, թափանցիկության եւ ներառական քաղաքականության մշակման գործընթացին»,- ասել է Նաթիա Նացվլիշվիլին՝ տեղեկացնելով, որ անցած տարվա ընթացքում էական քայլեր են իրականացրել ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման հարցում:

«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը նա բնութագրել է որպես կերպափոխիչ ծրագիր:

ՄԱԶԾ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան ՆՀԺԽ 2.0)» համակարգող Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրել է ծրագրի՝ 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, ինչպես նաեւ 2025 թվականի գործողությունների պլանը: Շնորհակալություն հայտնելով նախորդ տարի կատարված աշխատանքների համար՝ Ռուզաննա Հայրապետյանը նշել է, որ 2024 թվականին նախանշվել եւ հաստատվել է ՀՀ ԱԺ ռազմավարության տեսլականը: Իսկ 2025 թվականին արդեն առկա է ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաեւ իրականացվելիք գործողությունների պլանը: Մանրամասն ներկայացնելով իրականացվող ծրագրերը` Ռուզաննա Հայրապետյանն անդրադարձել է գենդերային հավասարության եւ սոցիալական ներառականության, Երիտասարդների խորհրդարան ծրագրերին, կայուն զարգացման նպատակներին վերաբերող նոր գործիքակազմին, Հաշվեքննիչ պալատի թվայնացմանը, Հաշվեքննիչ պալատի մարդկային ռեսուրսների համակարգի արդիականացմանը: Նա տեղեկացրել է, որ 2025 թվականին տեղի են ունենալու կիբեռանվտանգության համատեքստում արհեստական բանականությանը վերաբերող մի շարք վերապատրաստաման դասընթացներ, ինչպես նաեւ մի շարք հարթակներում կկայանան քննարկումներ կլիմայի փոփոխությունների օրակարգի վերաբերյալ: Հարցուպատասխան ձեւաչափի շրջանակում ծրագրի համակարգողը տվել է պարզաբանումներ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովի նոր պաշտոնական ինտերնետային կայքէջի կառուցվածքը, տեսլականը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը նշել է, որ համատեղ աշխատանքներում եւ ծրագրերում անկյունաքարային է Հայաստանի Ազգային ժողովի եւ Ազգային ժողովի աշխատակազմի գործունեության թվայնացման գործընթացների աջակցությունը:

Ամփոփելով՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:

ՄԱԶԾ-ի «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աջակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆ

23:59 05.05.2025

Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆ

Ուշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

23:57 05.05.2025

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին

23:52 05.05.2025

Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

23:49 05.05.2025

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...

Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել է

23:44 05.05.2025

Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել է

Եմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...

BACK_TO_TOP