Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի սպառնալիքների և ճնշման մարտավարությունից, եթե իսկապես մտադիր է երկխոսություն սկսել Չինաստանի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը չինական ապրանքների վրա մաքսատուրքերի հնարավոր նվազեցման մասին։
«Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է լուծել խնդիրը երկխոսության և բանակցությունների միջոցով, ապա պետք է հրաժարվի սպառնալիքներից և ճնշումներից և երկխոսություն վարի Չինաստանի հետ հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա», – ասաց Լին Ցզյանը։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ որոշ պահի կնվազեցնի Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը, քանի որ առանց այդ քայլի Վաշինգտոնն ու Պեկինը չէին կարողանա միմյանց հետ գործարքներ կնքել։