13:55 06.05.2025
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը՝ առաջարկելով ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՔՊ-ի դիրքորոշումը Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Ղազարյանը նշեց, որ նման հանձնաժողովի ձևավորումը մեծամասամբ չի ապահովի իրապես արդյունավետ և հավասարակշռված քննարկում, քանի որ այն անհրաժեշտ է կազմակերպել բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, իսկ ժամանակավոր հանձնաժողովը մեծամասնության կազմով կարող է ստվերել գործընթացը։
«Մեր դիրքորոշումը հստակ է՝ այս նախագիծը ամբողջական լուծում չի տալիս, ավելին՝ այն կարող է նոր խնդիրների պատճառ դառնալ։ Նման հանձնաժողովը գործունակ չի լինի, քանի որ մեծամասնությունը կրկին գերակշռող կլինի՝ ստեղծելով անհավասար պայմաններ»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ներկայում մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած գործընթաց՝ ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու նպատակով։
«Մեր նպատակն է ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով, որն անկախ կուսակցական պատկանելիությունից՝ օբյեկտիվ և արդար մոտեցում կցուցաբերի պատգամավորի վարքի հետ կապված հարցերում։ Գործող կարգավորումները բազմաթիվ բացեր ունեն, ինչը մեծացնում է սուբյեկտիվության ռիսկը։ Այդ իսկ պատճառով մեր կոչն է՝ կենտրոնանալ օրենքով ամրագրված, մշտական հանձնաժողովի ձևավորման վրա»,-ընդգծեց Ղազարյանը։
Նա հավելեց, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը «Քաղաքացիական պայմանագիր»-ը կտրականապես դեմ է և կոչ է անում աշխատանքներն ուղղել հաստատուն և վստահելի ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։
Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը ներկայացրել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
21:13 06.05.2025
Ժորժինյոն կարիերան կշարունակի ԲրազիլիայումԼոնդոնի «Արսենալի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կմիանա բրազիլական «Ֆլամենգոյին»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Ժորժինյոն պայմանագրի շուրջ բանավոր համաձայնության է եկել «Ֆլամենգոյի» հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն «Արսենալի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել` մեկ գոլ: Transfermarkt-ը 33-ամյա ֆուտբոլիստի […] ...
21:00 06.05.2025
Անհուսալի վարկեր ունեցող անձանց պետությունը կաջակցի՝ եկամտահարկն ուղղելով վարկերի մայր գումարի մարմանըՎարկ տրամադրելու որոշում կայացնելիս՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաշվի է առնվում Ձեր վարկային պատմությունը՝ մինչ այդ ունեցած վարկերի մարումների հաճախականությունը, արձանագրված ուշացումները և այլն, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Հետևաբար, կարևոր է հետևել դրական վարկային պատմության պահպանմանը՝ ժամանակին կատարելով ֆինանսական պարտավորությունները։ Սակայն եթե ունեք անհուսալի դասով դասակարգված, 1 մլն դրամը չգերազանցող վարկեր և […] ...
20:55 06.05.2025
Ալեն Սիմոնյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն է ստորագրելՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին. «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է արձանագրության մեջ: ...
20:50 06.05.2025
Աշխարհի առաջին ռակետի որակազրկման ժամկետն ավարտված էԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 3-ամսյա որակազրկումից հետո առաջին մարզումն է անցկացրել Հռոմի «Մասթերսում», հայտնում է Internazionali BNL d’Italia-ն: 23-ամյա թենիսիստը կորտ է դուրս եկել երկրպագուների ծափահարությունների ներքո: Իտալացին դոպինգային սկանդալից հետո որակազրկվել էր 3 ամսով: Սիները Հռոմի «Մասթերսում» կմեկնարկի մայիսի 10-ին և կմրցի Մարիանո Նավոնե – Ֆեդերիկո Չինա զույգի հաղթողի հետ: Rome’s and its […] ...
20:45 06.05.2025
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռադիկ Մարտիրոսյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին. «Հիմք ընդունելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս […] ...
20:40 06.05.2025
Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր կանցլեր«Քրիստոնեա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Բունդեսթագում երդվել է որպես Գերմանիայի նոր՝ 10-րդ կանցլեր։ Արարողությունը վարել է Phoenix հեռուստաալիքը։ «Ես երդվում եմ անել հնարավորը գերմանացի ժողովրդի բարօրության համար, մեծացնել նրա հարստությունը, պաշտպանել նրան վնասներից, պահպանել և պաշտպանել Հիմնական օրենքը և ֆեդերացիայի օրենքները, բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները և պահպանել արդարությունը բոլորի նկատմամբ: Ուրեմն, օգնիր ինձ Աստված»,-ասել […] ...