Վարչապետը դատապարտել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Վարչապետը դատապարտել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունը

18:55 07.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է օրեր առաջ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպն ու բռնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:

«Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը: Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ խնդիրը նաև կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին»,-ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ ինքը թաղապետի հարցով չի զբաղվում՝ ընդգծելով, որ թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, որոնք զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում՝ քննչական կոմիտեն, իրավապահ մարմինները:

«Իսկ, երբ հարցը կդառնա քաղաքական հարց, կան նաև քաղաքական որոշակի գործիքներ, որոնք նաև կկիրառվեն»,-նշել է վարչապետը:

Նա այս համատեքստում հիշեցրել է իրենց իշխանության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի համակարգի ստեղծման մասին:

Ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որը, ըստ հաղորդումների, սկսվել էր մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների վերաբերյալ քննադատություն պարունակող տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Նոր Նորքի թաղապետ Տեր-Մարգարյանը հարվածներ հասցնում ակտիվիստ Արթուր Չախոյանին։  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ Նոր Նորքի թաղապետ Մհեր Տեր-Մարգարյանին, ակտիվիստ Արթուր Չախոյանին, Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»

21:51 11.05.2025

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Մադրիդին»

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» 4-3 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումը տեղի է ունեցել Բարսելոնայի «Օլիմպիական» մարզադաշտում։ Բարսելոնայի կազմից գոլերը խփեցին Էրիկ Գարսիան (19-րդ րոպե), Լամին Յամալը (32) և Ռաֆինյան (34, 45): Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում խփեց երեք գոլ (5, 11 մետրանոց հարված, 14, 70): Մբապեն դարձավ 21-րդ դարի չորրորդ ֆուտբոլիստը, որը երեք գոլ […] ...

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

21:34 11.05.2025

Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկած բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում մայիսի 15-ին։ «Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում հրադադարի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, բայց ցանկանում է հանդիպել Թուրքիայում հինգշաբթի օրը՝ այս արյունահեղությանը հնարավոր վերջ դնելու շուրջ բանակցելու համար: Ուկրաինան պետք է համաձայնվի դրան, և […] ...

Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դի

21:26 11.05.2025

Քասախ գետից դուրս է բերվել քաղաքացու դի

Մայիսի 11-ին, ժամը 14:24-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Մոզոլան» կոչվող տարածքում հովիվը գետից դուրս է բերել անգիտակից քաղաքացու։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Նիգավան գյուղի սկզբնամասից ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության բժիշկը և բուժքույրը ճանապարհը […] ...

«Range Rover»-ը «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա հայտվել մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին

21:16 11.05.2025

«Range Rover»-ը «Ռենեսանս» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա հայտվել մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին

Այսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Արամ Հ.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Տիգրան Ս.-ին և 40-ամյա Տաթևիկ Հ.-ին։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիներին և օպերատիվորեն ժամանած […] ...

Խաչանովը դուրս եկավ Հռոմի թենիսի մրցաշարի չորրորդ փուլ

21:02 11.05.2025

Խաչանովը դուրս եկավ Հռոմի թենիսի մրցաշարի չորրորդ փուլ

Հռոմում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարի երրորդ շրջանի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է իտալացի Ֆրանչեսկո Պասարոյին։ Խաղն ավարտվել է 6:3, 6:0 հաշվով: Պասարոն մրցաշարին մասնակցել է մրցույթի կազմակերպիչներից հատուկ հրավեր (wild card) ստանալով։ Չորրորդ փուլում հայազգի թենիսիստը կխաղա իսպանացի Կառլոս Ալկարասի և սերբ Լասլո Ջերեի միջև խաղի հաղթողի հետ։ Խաչանովը […] ...

Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարում Գազայի հարցով

20:49 11.05.2025

Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարում Գազայի հարցով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները ուղիղ բանակցություններ են վարում ԱՄՆ վարչակազմի հետ՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ բանակցությունները «ընթացել են վերջին մի քանի օրերի ընթացքում», և պատվիրակությունների կազմը չի հրապարակվել։ ...

BACK_TO_TOP