08:08 08.05.2025
Մայիսի 3-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շիրակացի փողոցում այրվում է տնակ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Այրվել է 200 քմ տնակից մոտ 110 քմ-ն՝ գույքով։
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն:
15:10 08.05.2025
Ձկնաբուծական ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վավեր ջրօգտագործման թույլտվության փաստաթուղթԿառավարության որոշմամբ, հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը: Սույն որոշումն ընդունվել է ձկնաբուծարաններ կառուցելու նպատակով տրված շինարարական թույլտվությունների անվան տակ բացառապես հորման աշխատանքների իրականացումը (որի արդյունքում պետությունը կրում է նյութական և բնապահպանական վնասներ) բացառելու նպատակով։ Որոշմամբ նախատեսված կարգավորումների համաձայն՝ ձկնաբուծական տնտեսության ոլորտի […] ...
15:06 08.05.2025
Սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվիԿառավարությունը որոշում է կայացրել, որը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում Վարչապետի կողմից անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 5-րդ կետի 5.1-ին ենթակետի՝ սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականից ու պայմանավորված է ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու և սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու […] ...
15:03 08.05.2025
Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Շնող և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածների մաքրման աշխատանքներ կիրականացվենԿառավարության որոշմամբ, 2024 թվականի մայիսի 25-26-ը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, հորդառատ անձրևներով պայմանավորված, հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Շնող և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածների մաքրման, ինչպես նաև 2025 թվականի հնարավոր վարարումների ռիսկերի կառավարման նպատակով հաստատվել է հակահեղեղային անհետաձգելի միջոցառումների ցանկը: Որոշվել է աշխատանքներն իրականացնել առանց նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, իսկ […] ...
14:57 08.05.2025
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությանն ու հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: ...
14:54 08.05.2025
Կթվայնացվեն տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողություններըԿառավարությունն ընդունել է որոշում, որը պայմանավորված է տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։ Մինչ օրս ՀՀ ներքին գործերի նախարարության էլեկտրոնային հարթակի միջոցով այդ կարգավորումների արդյունքում որևէ տրանսպորտային միջոցի հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում […] ...