Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+28.09 oC

Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը

10:45 08.05.2025

Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկայիս պայմաններում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին, ասվում է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ընդունված զեկույցում։

Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 367 պատգամավոր, դեմ՝ 74, իսկ ձեռնպահ՝ 188:

«Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ​​ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջին խաղաղ զանգվածային բողոքի ցույցերի ճնշումը և հարյուրավոր ցուցարարների քրեական հետապնդումը շտապ զանգվածային դատավարությունների միջոցով՝ առանց քրեական հանցագործության որևէ ապացույցի», – ասվում է ԵԽ-ի հաղորդագրության մեջ՝ Ստրասբուրգում լիագումար նիստում քննարկումից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

23:50 16.07.2025

Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...

Մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:47 16.07.2025

Մարզահամերգային համալիրի հարակից անտառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող անտառում ծառից կախված դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Դեպքի վայր […] ...

Շուրջ 4,5 ժամ պատասխանեցի լրագրողների բազմաթիվ հարցերի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

23:43 16.07.2025

Շուրջ 4,5 ժամ պատասխանեցի լրագրողների բազմաթիվ հարցերի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջերում՝ կից գրելով․ «Շուրջ 4,5 ժամ պատասխանեցի լրագրողների բազմաթիվ հարցերի»։ Մանրամասները՝ տեսանյութում։   Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) ...

Սերգեյ Փարաջանովի թանգարան․ աշխարհ, որտեղ արվեստը չի ենթարկվում սահմանների

23:39 16.07.2025

Սերգեյ Փարաջանովի թանգարան․ աշխարհ, որտեղ արվեստը չի ենթարկվում սահմանների

Սերգեյ Փարաջանովի թանգարան․ աշխարհ, որտեղ արվեստը չի ենթարկվում սահմանների: Նա ստեղծում էր այն ամենից, ինչի մեջ գույն ու հիշողություն կար։ Մանրամասները՝ ԿԳՄՍՆ տեսանյութում: ...

Կրթության ոլորտում բոլոր ծրագրերի գլխավոր շահառուն մարդն է․ այս մոտեցումը դրված է նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեության առանցքում․ ԿԳՄՍ նախարար

23:33 16.07.2025

Կրթության ոլորտում բոլոր ծրագրերի գլխավոր շահառուն մարդն է․ այս մոտեցումը դրված է նաև «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեության առանցքում․ ԿԳՄՍ նախարար

Երևանում և մարզերում հուլիսի 14-18-ն անցկացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շաբաթը, որը նվիրված է կազմակերպության 10-ամյա գործունեությանն ու անցած ուղուն: Հնգօրյա այս հավաքը միտված է ուսուցիչ-առաջնորդների, աշակերտների, գործընկերների ու աջակիցների համախմբմանը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շաբաթվա շրջանակում այսօր տեղի ունեցած միջոցառմանը որպես բանախոս մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը […] ...

2025 թվականի հունիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

23:24 16.07.2025

2025 թվականի հունիսի կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

2025 թվականի հունիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․4 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը՝ 44 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 70 %-ը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հայաստանի շրջանների մեծ մասում տեղումների քանակը ցածր էր նորմայից, սակայն առավել չորային պայմաններ դիտվեցին Արարատյան դաշտում և Երևանում։ […] ...

BACK_TO_TOP