19:22 10.05.2025
Հունգարիան հուսով է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու իր միջնորդական ջանքերում կհասնի նույն հաջողությանը, ինչին հասավ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ասիական երկու երկրների միջև զինադադարի մասին լուրերը։
«Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմի սրումը լուրջ վտանգ կստեղծի ողջ աշխարհի համար։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ վարչակազմի հաջող միջնորդությունից հետո հակամարտող կողմերը համաձայնեցին կրակի ամբողջական դադարեցմանը։ Հուսով ենք, որ նախագահ Թրամփը նույն հաջողությանը կհասնի Ուկրաինայի պատերազմի հարցում»,- գրել է Սիյարտոն Facebook-ում:
Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվել են ամբողջական և անհապաղ հրադադարի մասին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 17:00-ին, հաղորդում է Հնդկաստանի ԱԳՆ-ը:
19:13 11.05.2025
Գերազանց առաջընթաց է գրանցվել. Թրամփը՝ Չինաստանի հետ բանակցությունների մասինՎաշինգտոնի և Պեկինի միջև Շվեյցարիայում առևտրային բանակցությունները ընթացել են կառուցողական մթնոլորտում, և մեծ առաջընթաց է գրանցվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շատ լավ հանդիպում է տեղի ունեցել Շվեյցարիայում Չինաստանի հետ: Շատ բան քննարկվեց, շատ բան համաձայնեցվեց: Լիարժեք վերագործարկում՝ ընկերական և կառուցողական մթնոլորտում»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի իր էջում: […] ...
18:55 11.05.2025
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ բանակցություններն անվանել է «դժվար, բայց օգտակար»Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին անուղղակի բանակցությունները դժվար էին, բայց օգտակար՝ կողմերի դիրքորոշումները հասկանալու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլն ավարտվել է։ Դժվար, բայց օգտակար բանակցություններ՝ միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու և տարաձայնությունները լուծելու […] ...
18:42 11.05.2025
«Կրթվելը նորաձև է» նախաձեռնության հերթական հանդիպումը Քաջարանում. ՓաշինյանՔաջարանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:35 11.05.2025
ISNA. Ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլըՕմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Այս մասին հայտնել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։ Վերլուծաբանների կարծիքով, ներկայիս փուլն ավելի դժվար էր, քան նախորդ երեքը։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ […] ...
18:26 11.05.2025
PTI. Մոդին հրամայել է Հնդկաստանի զինված ուժերին արձագանքել Պակիստանի գործողություններինՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է երկրի զինված ուժերին վճռականորեն արձագանքել Պակիստանի կողմից ձեռնարկվող ցանկացած թշնամական գործողության: Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ «Սինդուր» գործողությունը դեռևս ավարտված չէ։ «Եթե նրանք կրակեն, մենք կկրակենք, իսկ եթե նրանք հարձակվեն, մենք կհարձակվենք: Մենք գտնվում ենք նոր, նորմալ իրավիճակում, աշխարհը պետք է ընդունի […] ...
18:15 11.05.2025
ՀՀ մի շարք մարզերում քամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերՄայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […] ...