15:23 15.05.2025
Կառավարությունը որոշում է ընդունել, որը կնպաստի ինտենսիվ այգեհիմնմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը: Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության ծրագրերի շրջանակում ծրագրերի շրջանակում 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ կնքվել է շուրջ 7730 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 3300 հա ինտենսիվ այգի: Ծրագրի իրականացման ընթացքում խոշոր ներդրումների դեպքում որոշակի խնդիր է առաջացել մեկ կապալառուի միջոցով աշխատանքները իրականացնելու հետ կապված, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել կապալառուին ներկայացվող պահանջները և խթանել կարկտապաշտպան ցանցերի ներդրումը։ Կարգավորման նպատակը` կարկտապաշտպան ցանցերի ներդրումը առավել հասանելի դարձնելն է, ինչպես նաև շահառուի և կապալառուի հարաբերությունների, շահառուին ներկայացվող պահանջների հստակեցումն է։
Որոշմամբ փոխհատուցման բաղադրիչով նախատեսվել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցություն բոլոր բնակավայրերի համար։ Կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի համար փոխհատուցման չափը թողնվել է անփոփոխ՝ 75%, իսկ այլ բնակավայրերի համար սահմանվել է 50 %։
Միաժամանակ, որոշմամբ սահմանվում է, որ ծրագրի շրջանակում 10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքում շահառուն (միայն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ համայնք) կարող է ծրագիրը իրականացնել տարբեր (մեկից ավելի) կապալառու կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրեր կնքելով մի քանի կապալառուների հետ, իսկ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը կարող է իրականացվել ինչպես շահառուի, այնպես էլ կապալառուի կողմից, հաշվի առնելով, որ խոշոր ներդրումների դեպքում կապալառու կազմակերպության միջոցով անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը հանգեցնում է հավելյալ մեծ ծախսերի։
Նույն մոտեցումը կիրառվել է նաև Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում։ 10 հա և ավելի տարածքում ծրագրի իրականացման կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման համար շահառուի կողմից անհրաժեշտ միջոցների ձեռքբերման կամ տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ պայմանագրերի կնքման դեպքերում՝ շահառուն աշխատանքների ավարտից հետո պետք է ներկայացնի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվի ծրագրի շրջանակում կատարված ծախսերը ֆինանսական հաշվետվություններում։
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...
23:29 15.05.2025
Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը. Արարատի մարզպետարանԱրարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն […] ...
23:22 15.05.2025
Տավուշի մարզի Ջուջևան գյուղում բախվել են «Mercedes Vito»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ջուջևան գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Սասուն Զ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 26-ամյա Վահե Բ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ ...
23:16 15.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստՄայիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ: Քննարկվել են Գյումրիում հետընտրական զարգացումները։ ...