12:07 20.05.2025
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն մինի այգի» ամենամյա մրցույթը:
Այս տարի մրցույթն անցկացվում է հինգերորդ անգամ՝ որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի անբաժանելի մաս։ 2021 թվականից մեկնարկած այս նախաձեռնությունը դպրոցների համար հարթակ է՝ ցուցադրելու իրենց ստեղծարարությունն ու նորարարությունը, տարածելու առողջ սննդի գաղափարախոսությունը, խթանելու գյուղատնտեսական կրթությունը:
2025 թ. մրցույթն իրականացվում է «Դպրոցական այգու պահապանը» խորագրով։ Աշակերտներին առաջարկվում է մտածել իրենց այգու յուրօրինակ կախարդական պահապանի մասին, որը կպաշտպանի այգին և կօգնի խնամել այն։ Այս կերպարը կլինի այգու պաշտպանն ու դրա զարգացման խորհրդանիշը՝ դառնալով հետաքրքիր պատմությունների, հեքիաթների և այգիներում գունեղ ձևավորումների թեմա։
Երկու անվանակարգ՝ մեկ նպատակ
Նպատակ ունենալով ընդգրկել բոլոր հանրակրթական դպրոցներին՝ այս տարի ևս մրցույթը կանցկացվի երկու հիմնական անվանակարգերով․
• դպրոցական լավագույն մինի այգի․ այն դպրոցների համար, որոնք ունեն այգի հիմնելու դպրոցին մոտ տարածք և պայմաններ,
• լավագույն այգին՝ պատուհանագոգին․ այն դպրոցների համար, որոնք չունեն դպրոցամերձ հարմար տարածք, սակայն կարող են ստեղծագործաբար ձևավորել փոքր այգիներ դպրոցի պատերի ներսում։
Մրցանակներ
• «Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգի հաղթողը կստանա 3,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ դպրոցական այգին ընդլայնելու կամ բարելավելու նպատակով։
• Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան այգեգործական գործիքներ կամ խոհանոցային սարքավորումներ։
• «Լավագույն այգին` պատուհանագոգին» անվանակարգի հաղթողը կստանա արժեքավոր մրցանակ՝ նախագծի շարունակականությանն ու զարգացմանը նպաստելու համար։
Նախատեսվում են նաև հատուկ անվանակարգեր՝ մրցույթի ամենաօրինակելի կամ ստեղծագործական նախագծերն առանձնացնելու համար։ Բոլոր հաղթողները և անվանակարգերում առաջադրված մասնակիցները կստանան շնորհակալագրեր։
Ժամկետներ
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով․
• 1-ին փուլ․ դպրոցները պետք է լրացնեն և ներկայացնեն գրանցման հայտ՝ մրցույթին մասնակցելու համար. գրանցման վերջնաժամկետը 2025 թվականի հուլիսի 1-ն է։
• 2-րդ փուլ՝ մրցույթին մասնակցող դպրոցները պետք է պատրաստեն և ներկայացնեն ամբողջական փաթեթ: Փաթեթում պետք է ներկայացված լինի մինի այգի կամ կամ պատուհանագոգի այգի ստեղծելու և խնամելու իրենց աշխատանքը՝ ընդգծելով կայուն գյուղատնտեսության, թիմային աշխատանքի և առողջ սննդի արժեքները։
Փաթեթների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 1-ն է։
Հաղթողների անունները կհրապարակվեն 2026 թվականի փետրվարին։
Ինչպես մասնակցել
Այն դպրոցները, որոնք ցանկանում են մասնակցել մրցույթին, կարող են գտնել մանրամասն տեղեկատվություն՝ ներառյալ մրցույթի ամբողջական ուղեցույցը, պայմանները և գրանցման պահանջները հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում կազմակերպիչների կողմից խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել [email protected] հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով:
Նորություններին և թարմացումներին կարելի է ծանոթանալ՝ հետևելով մրցույթի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։
21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 62, 66 շենքեր և որ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 108 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր և հարակից ոչ […] ...
20:48 20.05.2025
ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներըԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...
20:38 20.05.2025
Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ ԹորոսյանԱրման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի մասին, որը ցանկություն է հայտնել դառնալ MMA-ի մարտիկ, հաղորդում է mma.metaratings.ru-ն. «Կարծում եմ՝ Ձյուբան կարիերայի ավարտից հետո գումար վաստակելու միջոցներ է դիտարկում: Հավանաբար, նրա նպատակը պոպ-MMA-ն է, որտեղ մեծ փողեր են վճարում: Եթե ավելի հստակ պատասխան եք ուզում, ապա Ձյուբայի՝ MMA-ում նորամուտը կարող […] ...
20:31 20.05.2025
Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին […] ...
20:30 20.05.2025
ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 20-ին, ժամը 18:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» […] ...
20:25 20.05.2025
Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել ՈւկրաինայինԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ուկրաինացիները պահանջում են հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր, որոնք, անկեղծ ասած, մենք չունենք: Բայց մենք սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ ունեն Patriot […] ...