Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+21.09 oC

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը

09:54 21.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

«Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում մեկնարկած աշխատանքներին հետևելու նպատակով շինարարական հրապարակ են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ-ում Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և այլ պաշտոնատար անձինք։

Վերջիններս ծանոթացել են կենտրոնի գլխավոր հատակագծին, քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման հնարավորությունները։

Իր խոսքում նախարար Մկրտչյանը նշել է, որ կենտրոնի գործարկումը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտա օգտվել մի շարք անհրաժեշտ ծառայություններից, այդ թվում՝ սոցիալ-վերականգնողական և զարգացման թերապիայի ծառայություններից, ստանալ աջակցություն՝ անկախ կյանքի հմտություններ ձեռք բերելու և դրանք զարգացնելու ուղղությամբ, ժեստերի լեզվի կամ շոշափման լեզվի միջոցով ստանալ թարգմանչական ծառայություններ և այլն:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ նախատեսել է անել ամենը, որ անկախ կյանքի կենտրոնում պահպանվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ մատչելիության բոլոր նորմերը։ Կարևոր է նաև այն, որ կենտրոնում հիմնական և մասնագիտացված ծառայություններ կստանան ինչպես հաշմանդամություն ունեցող անձինք, այնպես էլ երեխաները՝ ելնելով գնահատված անհատական կարիքներից»,- ասել է նախարարը։

Եղիազար Վարդանյանի խոսքով՝ հաստատությունն իր կառուցվածքով և բովանդակությամբ լինելու է առանձնահատուկ կառույց, որը միջազգային լավագույն փորձի համաձայն՝ ապահովված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմաններով, նախագծային հատուկ լուծումներով․ «Կառուցվելու է 4 մասնաշենքից բաղկացած համալիր՝ ընդհանուր մոտ 1600 քմ մակերեսով։ Կենտրոնն ունենալու է արևային ֆոտովոլտային կայան, որն ապահովելու է էլեկտրամատակարարումը, նաև ձմռան ամիսներին՝ ջեռուցումը՝ կրճատելով շահագործման ծախսերը։ Լինելու են բաց և փակ մարզադաշտեր, խաղահրապարակ, կանաչապատ և հանգստի գոտիներ։ Ներկայում շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպերով»։

Արմավիրի մարզի անկախ կյանքի կենտրոնը կառուցվում է Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF) աջակցությամբ։ Շինարարությունն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվերով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքին

20:59 21.05.2025

Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքին

Մայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, […] ...

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

20:39 21.05.2025

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Մայիսի 21-ին, ժամը 15:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...

Հայտնի են հոկեյի ԱԱ-ի քառորդ եզրափակչի զույգերը

20:26 21.05.2025

Հայտնի են հոկեյի ԱԱ-ի քառորդ եզրափակչի զույգերը

Շվեդիայում և Դանիայում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում խմբային փուլի արդյունքներով հայտնի են դարձել քառորդ եզրափակչի զույգերը։ A խմբի առաջին չորս տեղերում են Կանադան, Շվեդիան, Ֆինլանդիան ու Ավստրիան, B խմբում՝ Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Չեխիան և Դանիան։ Հոկեյի ԱԱ, քառորդ եզրափակիչ․ Կանադա – Դանիա Շվեդիա – Չեխիա ԱՄՆ – Ֆինլանդիա Շվեյցարիա – Ավստրիա Բոլոր հանդիպումները տեղի […] ...

Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

20:13 21.05.2025

Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը […] ...

SHANTNEWS

20:00 21.05.2025

SHANTNEWS

Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից

19:58 21.05.2025

Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […] ...

BACK_TO_TOP