22:01 25.05.2025
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։
Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։ Վարելու ռեժիմի ճշգրիտ տվյալները պարզ կլինեն արագաչափ ժապավենի վերծանումից հետո։ Դեպքի հանգամանքները քննվում են համապատասխան մարմինների կողմից։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորին ցավակցություն է հայտնում մահացածի հարազատներին և մտերիմներին։
Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը բարձր վտանգավորության գոտի է, և քաղաքացիները պետք է խստորեն պահպանեն անվտանգության կանոնները։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարբերաբար հիշեցնում է երկաթուղային գծերի հատման կանոնների խախտման հետևանքով առաջացող վտանգների մասին և նախաձեռնում է կրթական ծրագրեր՝ ուղղված անվտանգության պահանջների իրազեկմանը։
ՀԿԵ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մի շարք ոլորտային կազմակերպությունների հետ համատեղ, մշակել է «Երեխաների վարքի կանոնները երկաթուղային տրանսպորտում» կրթական ծրագիրը, որի շրջանակում արդեն վերապատրաստվել են մոտ 1000 ուսուցիչ և աշակերտ։ Ծրագրի իրականացումը շարունակվում է։
ՀԿԵ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքի տարածքում, խստորեն պահպանել անվտանգության կանոնները և երկաթուղային գծերը հատել միայն սահմանված վայրերում՝ համոզվելով, որ մոտակայքում գնացք չկա»։
12:36 30.07.2025
Առցանց դասընթաց՝ ֆրանսերենի ուսուցիչների համարՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Ժնևի համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ներածություն ֆրանկոֆոն տեսանկյունից» խորագրով դասընթացը (MOOC): Դասընթացն առցանց է և անվճար բոլոր մասնակիցների համար. այն նպատակ ունի աջակցել ֆրանսերենի ուսուցիչներին ամբողջ աշխարհում: Դասընթացն առաջարկում է համապարփակ, ներառական ուսուցում ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման (FLE/S) վերաբերյալ գիտելիքների զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ խրախուսելով քննադատական մտածողությունը: Ծրագրի […] ...
12:23 30.07.2025
Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից վրեժ լուծելու համար»«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին Ա Սերիայի յութուբյան ալիքի եթերում շնորհակալություն է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզչին՝ Էնցո Մարեսկային: «Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրան, քանի որ նա ինչ-որ չափով վրեժ լուծեց Չեմպիոնների լիգայում «Ինտերի» կրած պարտության համար»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին», իսկ իտալացի Էնցո […] ...
12:10 30.07.2025
Կալիֆոռնիայում և Օրեգոնում հայտարարվել է ցունամիի վտանգի մասինԿամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ԱՄՆ Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին նախազգուշացում, հայտնում է ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը (NOAA): Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ «Ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել հետևյալ տարածքներում՝ Կալիֆոռնիա, […] ...
11:57 30.07.2025
Չինաստանը զգուշացնում է ափամերձ շրջաններին ցունամիի վտանգի մասինՉինաստանի բնական պաշարների նախարարության ցունամիի նախազգուշացման կենտրոնը «դեղին» նախազգուշացում է հրապարակել՝ հայտարարելով Կամչատկայի ափերի մոտ հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի սպառնալիքի մասին Չինաստանի արևելյան շրջաններում և Թայվան կղզում։ Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Չինաստանն ունի չորս մակարդակի եղանակային նախազգուշացման […] ...
11:52 30.07.2025
Դատախազի միջնորդագրի հիման վրա Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Քարերի սիմֆոնիայի» տարածքում օտարված հողամասի նկատմամբԿոտայքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 1 միլիոն 255 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Կոտայքի […] ...