Երևանում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+22.09 oC

Երևանում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. կա տուժած

17:53 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Հյուսիս-հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի Հարավարևմտյան թաղամասի տարածքում բախվել են «Nissan X-Trail» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ տուժածը «ՎԱԶ 2104»-ի վարորդն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում

20:36 30.05.2025

Երևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում

Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառ ավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի մոտ ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա […] ...

Եզրափակչում սխալվելու իրավունք չունենք․ Ինձագի

20:24 30.05.2025

Եզրափակչում սխալվելու իրավունք չունենք․ Ինձագի

Միլանի «Ինտերը» պատրաստ է նոր էջ բացել իր պատմության մեջ: Շաբաթ օրը թիմը կմրցի ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ հույս ունենալով, որ 2023 թվականի ցավալի պարտությունը այլևս չի կրկնվի: Այս մասին գրում է The Guardian-ը։ Թիմի առանցքային խաղացողներից են փորձառու ֆուտբոլիստներ՝ Ֆրանչեսկո Աչերբին (37 տարեկան), Հենրիխ Մխիթարյանը (36 տարեկան) և Յան Զոմերը (36 տարեկան), ովքեր […] ...

Ամասիայի Արեգնադեմ բնակավայրի նորակառույց դպրոցը հագեցած է անհրաժեշտ նոր գույքով. Փաշինյան

20:11 30.05.2025

Ամասիայի Արեգնադեմ բնակավայրի նորակառույց դպրոցը հագեցած է անհրաժեշտ նոր գույքով. Փաշինյան

Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայրի նորակառույց դպրոցը հագեցած է անհրաժեշտ նոր գույքով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 739 մլն դրամ»,- նշված է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 30.05.2025

SHANTNEWS

«Ալ Նասրը» ձգտում է թիմում պահել Ռոնալդուին

19:53 30.05.2025

«Ալ Նասրը» ձգտում է թիմում պահել Ռոնալդուին

«Ալ Նասրի» մարզական տնօրեն Ֆեռնանդո Հիերոն հայտարարել է, որ Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը ձգտում է թիմում պահել պորտուգալացի աստղին: «Կրիշտիանուի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցներում հայտնվում են թիմերի անունները, որոնք ցանկանում են ձեռք բերել Կրիշտիանուին, և այժմ նրա տրանսֆերի […] ...

Սյունիքի մարզում «Opel Zafira»-ն մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային

19:47 30.05.2025

Սյունիքի մարզում «Opel Zafira»-ն մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա տղային

Այսօր՝ մայիսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա Արամ Ա-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է: […] ...

BACK_TO_TOP