Լոռու մարզում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+20.09 oC

Լոռու մարզում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

22:08 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Էդիկ Պ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ղ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանի գրառումներից մինչև խաղաղության պայմանագրի ստորագրում. զրույց Սոնա Ղազարյանի հետ

22:24 31.05.2025

Նիկոլ Փաշինյանի գրառումներից մինչև խաղաղության պայմանագրի ստորագրում. զրույց Սոնա Ղազարյանի հետ

Քաղաքական շաբաթը «Հեռանկար»-ի տաղավարում ամփոփել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորն անդրադարձել է առավել քննարկված իրադարձություններին և հայտարարություններին: Նա խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին գրառումների, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:   ...

Պիաստրին հաղթեց Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում

22:12 31.05.2025

Պիաստրին հաղթեց Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում

Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության իններորդ փուլի՝ Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում։ Մրցաշարը տեղի է ունենում Բարսելոնա-Կատալունիա մրցուղում։ Նրա թիմակիցը՝ բրիտանացի Լանդո Նորիսը, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հոլանդացի Մաքս Վերստապենը (Red Bull) զբաղեցրել է երրորդ տեղը։ ...

SHANTNEWS

22:00 31.05.2025

SHANTNEWS

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարն ու ուղևորը, ովքեր մայր ու անչափահաս որդի են, տեղափոխվել են հիվանդանոց

21:51 31.05.2025

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարն ու ուղևորը, ովքեր մայր ու անչափահաս որդի են, տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի վարորդի, հիվանդանոց […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

21:39 31.05.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

Հունիսի 8-ից 15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։ Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ ...

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

21:26 31.05.2025

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

ՌԴ Կրասնոգորսկի շրջանի «Կոլեսնիկ» արտադրական շենքի անգարներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Տարածքն ընդլայնվել է մինչև 4 հազար քառ․ մետր։ Այս մասին TASS-ին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Հաղորդում է ստացվել «Կոլեսնիկ» արտադրական շենքի տարածքում՝ Նովի գյուղի 1 հասցեում գտնվող տարածքում հրդեհի մասին: Ժամանելուն պես հրշեջները պարզել են, որ այրվում է 900 «քառակուսի» մակերեսով մետաղական […] ...

BACK_TO_TOP