17:50 30.05.2025
Այսօր՝ մայիսի 30-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու փրկարարները հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է:
11:00 02.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջորջա ՄելոնիինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի ժողովրդին Իտալիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր: Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է տվել Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական […] ...
10:53 02.06.2025
Հանցավոր կազմակերպության անդամները փորձել են իրացնել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 1,9 կգ «Մեթամֆետամին» տեսակի […] ...
10:42 02.06.2025
Մեքենան գլորվել է ձորը. 58-ամյա վարորդը մահացել էՀունիսի 1-ին՝ ժամը 17․15-ին, Արարատի մարզի Դվին համայնքի սարերում՝ «Բլրաշեն» կոչվող տարածքում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհից և 300 մետր բարձրությունից գլորվել ձորը: Վարորդը՝ 58-ամյա Արթուր Մ.-ն, տեղում մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ ...
10:34 02.06.2025
Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտըՄայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։ Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ ...
10:27 02.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 02.06.2025
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 32 մարդ է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 պաղեստինցի։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 37 զոհվածների մարմիններ, այդ թվում՝ ավելի վաղ սպանված 5-ի։ Տեղափոխվել է նաև 136 վիրավոր։ Այնուամենայնիվ, փլատակներում և փողոցներում դեռևս կան բազմաթիվ […] ...