Bild. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զորավարժությունները Բալթիկայում տեղի կունենան միաժամանակ, ինչը լի է ռիսկերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+17.09 oC

Bild. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զորավարժությունները Բալթիկայում տեղի կունենան միաժամանակ, ինչը լի է ռիսկերով

20:12 31.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հաջորդ շաբաթ Բալթիկ ծովում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զորավարժությունները որոշակի պահի տեղի կունենան միաժամանակ, ինչը կարող է սրել իրավիճակը։ Այս մասին գրում է Bild թերթը։

Հունիսի 3-ին կմեկնարկեն ՆԱՏՕ-ի «Բալթոփս-2025» ռազմածովային զորավարժությունները, որոնք Բալթիկ ծովում անցկացվում են 1972 թվականից ի վեր։ «Այս անգամ ՆԱՏՕ-ն միայնակ չի լինի», – նշել է հրատարակությունը՝ հիշեցնելով, որ երեքշաբթի օրվանից ի վեր «Ռուսաստանը տարածաշրջանում իր զորավարժություններն անցկացնում է սովորականից մեկ ամիս շուտ»։

Դրանց մասնակցում է ավելի քան 20 ռազմանավ։ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերը «կարող են վտանգավոր կերպով մոտենալ», կարծում է թերթի սյունակագիրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 03.06.2025

SHANTNEWS

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը նորդիկ-բալթյան երկրների հետ. ընդունվել է համատեղ հաղորդագրություն

21:52 03.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը նորդիկ-բալթյան երկրների հետ. ընդունվել է համատեղ հաղորդագրություն

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին ու ներկայացուցիչներին: Հանդիպումը կայացել է վերջիններիս տարածաշրջանային այցի շրջանակներում: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է. «Այս այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մենք էապես խորացնում ենք հարաբերությունները Նորդիկ-բալթյան երկրների […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին

21:44 03.06.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին

Հունիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության ու կատարած աշխատանքի համար։ Արփինե Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, նրան մաղթել է հաջողություններ։ ՆԳ նախարարը նշել է, որ […] ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. Փաշինյան

21:33 03.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ինձագին տեղափոխվում է «Ալ Հիլալ»

21:24 03.06.2025

Ինձագին տեղափոխվում է «Ալ Հիլալ»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին թիմի ղեկավարության հետ հանդիպումից հետո որոշել է հեռանալ ակումբից, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացին 3 տարվա պայմանագրի առաջարկ է ստացել «Ալ Հիլալից» և որոշել է ընդունել այն: Ինձագին միլանյան ակումբի ղեկին է 2021 թվականից: «Ինտերում» անցկացրած 4 տարիների ընթացքում մարզիչը նվաճել է Սկուդետոն, երկու անգամ դարձել երկրի գավաթակիր և […] ...

Հրդեհ՝ Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում․ փրկարարները կանխել են տարածումը

21:12 03.06.2025

Հրդեհ՝ Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում․ փրկարարները կանխել են տարածումը

Հունիսի 3-ին, ժամը 16:48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի կենտրոնական փողոցում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատյան փողոցում գտնվող հարակից երկու հասցեներում։ Հրդեհը մեկուսացվել ժամը 17։44-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել […] ...

BACK_TO_TOP