2024 թվականին Գերմանիայի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը ռեկորդային է եղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+16.09 oC

2024 թվականին Գերմանիայի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը ռեկորդային է եղել

20:35 31.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանիայում բնակվող ռեկորդային թվով օտարերկրացիներ 2024 թվականին ստացել են Գերմանիայի քաղաքացիություն՝ դրա ձեռքբերման օրենսդրական պարզեցման շրջանակներում, հաղորդում է Welt թերթը՝ հղում անելով Գերմանիայի դաշնային նահանգների իշխանություններին։

2024 թվականի հունիսին կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունն ընդունեց օրենք, որը քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ բնակության ժամկետը ութից կրճատեց մինչև հինգ տարի։

Բացի այդ, հաջող ինտեգրման դեպքում օրենքը նախատեսում է գերմանական անձնագիր ստանալ ընդամենը երեք տարի անց, օրինակ, եթե անձը ունի հատուկ ակադեմիական կամ մասնագիտական ​​​​արժանիքներ և գերմաներենի լավ իմացություն։

«2024 թվականին Գերմանիայում քաղաքացիություն են ստացել ավելի շատ օտարերկրացիներ, քան 2000 թվականից ի վեր», -ասվում է հոդվածում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այս հակասությունն ահագնացող վտանգ է մեր երկրի համար․ Գագիկ Սաֆարյանը՝ իշխանություն-եկեղեցի հարաբերությունների մասին

22:20 03.06.2025

Այս հակասությունն ահագնացող վտանգ է մեր երկրի համար․ Գագիկ Սաֆարյանը՝ իշխանություն-եկեղեցի հարաբերությունների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել իշխանություն-եկեղեցի հարաբերություններին։ Որո՞նք են այս առճակատման քաղաքական արմատները, ո՞վ է ճիշտ այս վեճի մեջ, իսկ որքանո՞վ է ընդունելի վարչապետի քննադատություններում օգտագործված բառապաշարը։ «Վարչապետի խոսույթը չեմ ընդունում, շատ վիրավորական է, եթե անգամ դա տեղին է հնչում հոգևոր դասի որոշ ներկայացուցիչների […] ...

Փոխվել է 11-մետրանոցի ժամանակ 2 հպման կանոնը

22:11 03.06.2025

Փոխվել է 11-մետրանոցի ժամանակ 2 հպման կանոնը

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) փոխել է 11-մետրանոցների ժամանակ 2 հպման կանոնը: Նոր օրենքով՝ եթե 11-մետրանոցի ժամանակ ֆուտբոլիստը պատահականորեն 2 հպում է կատարում, ապա մրցավարը պարտավոր է հրահանգել կրկնել հարվածը, իսկ հետխաղյա 11-մետրանոցի ժամանակ այդպիսի հարվածը կգրանցվի որպես չիրացված: Ֆուտբոլի նոր օրենքը կգործածվի հուլիսի 1-ից: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Աթլետիկո» – «Ռեալ» հանդիպման […] ...

SHANTNEWS

22:00 03.06.2025

SHANTNEWS

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը նորդիկ-բալթյան երկրների հետ. ընդունվել է համատեղ հաղորդագրություն

21:52 03.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը նորդիկ-բալթյան երկրների հետ. ընդունվել է համատեղ հաղորդագրություն

Հունիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին ու ներկայացուցիչներին: Հանդիպումը կայացել է վերջիններիս տարածաշրջանային այցի շրջանակներում: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է. «Այս այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ մենք էապես խորացնում ենք հարաբերությունները Նորդիկ-բալթյան երկրների […] ...

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին

21:44 03.06.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին

Հունիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նախարարության և ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության նորանշանակ պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։ Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից: Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին՝ երկարամյա ծառայության ու կատարած աշխատանքի համար։ Արփինե Սարգսյանը, շնորհավորելով նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանին, նրան մաղթել է հաջողություններ։ ՆԳ նախարարը նշել է, որ […] ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. Փաշինյան

21:33 03.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP