19:18 05.06.2025
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Հալաբյան-Արզումյան փողոցների խաչմերուկում՝ դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արամ Շուշանյանի վարած «Ford» մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Սմբատ Ա.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Lexus»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված անվանական փողոցները ազդարարող ցուցանակն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
23:03 29.07.2025
Վազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունումՀայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 26-27-ը Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 3000 մետր վազք մրցաձևում ցույց տալով 8:13.12 արդյունք: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մկրտչյանը հանդես է եկել նաև 1500մ վազք մրցաձևում և 3:44.15 արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարի Սարգսյանն անկախ Հայաստանի […] ...
22:54 29.07.2025
Սկանդալ ադրբեջանական նավթի շուրջ. Եվրոպական ընկերությունները հայտնում են աղտոտված վառելիքի մասինԱվստրիական նավթագազային ընկերությունն օրգանական քլորիդով աղտոտում է հայտնաբերել ադրբեջանական նավթի վերջին խմբաքանակներում՝ նախքան դրանք կուղարկվեին նավթավերամշակման գործարան: Հաղորդվում է, որ այդ մասնիկները կարող են վնասել նավթավերամշակման գործարանի սարքավորումները: Ընկերությունն այժմ աշխատում է այլ աղբյուրներից այլընտրանքային հում նավթ գտնելու ուղղությամբ՝ վառելիքի մատակարարման շարունակականությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Նշվում է, որ աղտոտված նավթը եվրոպական երկրներ է հասել […] ...
22:42 29.07.2025
Հիմնանորոգվում է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածըԱրարատի մարզում հիմնանորոգվում է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:29 29.07.2025
Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիրՀայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի տղամարդկանց թիմը 1738 միավորով նվաճել է նաև […] ...
22:17 29.07.2025
Արդյո՞ք կհաջողվի Պաղեստինի պետության ճանաչման գործընթացը. Արմեն Պետրոսյանի հարցազրույցըՄԱԿ-ի կենտրոնակայանում այս օրերին միջազգային համաժողով է ընթանում Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետությունների ստեղծման տարբերակի իրագործման շուրջ: Այն նախաձեռնեցին Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան։ Ընդ որում, սա հետևեց Ֆրանսիայի հայտարարությանը, թե պատրաստ է ճանաչել Պաղեստինի պետությունը: Ի՞նչ տեղաշարժեր են տեղի ունենում Պաղեստինի շուրջ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Արմեն Պետրոսյանը […] ...
22:09 29.07.2025
Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատարինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալիի (նստավայրը՝ Իրան) գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունն աֆրիկյան պետությունների հետ՝ մասնավորապես կարևորելով նաև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության […] ...