Իշխանությունը ժողովրդինն է, մենք ընդամենը ծառաներ ենք. Մխիթար Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Իշխանությունը ժողովրդինն է, մենք ընդամենը ծառաներ ենք. Մխիթար Հայրապետյան

14:21 25.09.2018

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Բեյրութի Հայկազյան համալսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարել է` չորս ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո վստահորեն կարող է ասել, որ Հայաստանն է լինելու Սփյուռքի թիկունքը և հույսը, ոչ միայն երազը: Հայրապետյանն ընդգծել է` սա ասում է որպես ՀՀ կառավարությունում Սփյուռքի դեսպան և պատվիրակ:

«Թույլ տվեք չհամաձայնել, որ միայն Սփյուռքը պիտի լիներ Հայաստանի թիկունքին, սրանք փոխադարձ սիրո ու հոգատարության, բայց նաև փոխադարձ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու փոխհարաբերություններ են»,- ասել է նա:

Նախարարը, ի պատասխան Հայաստանի անկախության 27-ամյակի առթիվ հնչած շնորհավորանքի, իր հերթին շնորհավորել է հանդիպման մասնակիցներին, նշել, որ Հայաստանի անկախ պետականությունը պատկանում է ամեն մի հայի`անկախ բնակության վայրից, լեզվի իմացությունից:

«Եթե որևէ մարդ իրեն համարում է հայ, անկախ պետականությունը հպարտություն է յուրաքանչյուրի համար: Մենք ունենք երիտասարդ` 27-ամյա, գրեթե իմ տարիքի պետականություն, որը բոլորիս փայփայելու, սիրելու կարիքն ունի: Մի անգամ ասացի` Հայաստանը սիրելու և սիրահարվելու երկիր է, վարչապետն ասաց` այո, բայց նաև ապրելու երկիր է: Ուզում եմ ասել` Հայաստանը լոկ հուզական տարածք չէ, որտեղ կարելի է գալ, լուսանկարվել, սիրել: Հայաստանը նաև ժամանակակից պետություն է, որը տալիս է հնարավորություններ»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ իրենց խնդիրն է` միասին էլ ավելի հզորացնել այս պետությունն իր լայն հնարավորություններով, որտեղ յուրաքանչյուր հայ կարող է գալ, հաստատվել, կառուցել իր կարիերան, ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ, որոնց մասին երազել է:

«Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է: Կառավարությունը, պաշտոնյաներս, որ նայում եք` կոստյումով, փողկապով, մենք ընդամենը ծառաներ ենք, սա ասում եմ առանց ավելորդ պոպուլիզմի. սա իրականություն է»,- նշել է Հայրապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

18:55 05.07.2025

Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al Youm

Ապագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական ​​Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

18:45 05.07.2025

Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում

Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

18:33 05.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավում

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

18:22 05.07.2025

Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացուն

Հունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

18:12 05.07.2025

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական ​​և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP