13:47 25.09.2018
«Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին, որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն, մեր քաղաքացիները պատրաստ են նորմալ գնալ ընտրությունների»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Ըստ Մելիքյանի՝ այս ընտրությունները շատ կարևոր դաս տվեցին նաև այն մարդկանց, ովքեր ասում էին, որ ՀՀ-ն մինչև չհասնի Գերմանիայի մակարդակին և ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 10-12 եվրո չլինի, ընտրակաշառքը հասկանալի է լինելու և ընդունելի.
«Ցիտեցի ՀՀԿ-ական գաղափարախոս Արմեն Աշոտյանի բառերը, որ արտաբերել էր մայիսին կայացած ավագանու ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ ընտրակաշառքի պարագայում փորձ էր կատարվում հիմնավորել: Պարզվում է՝ բաժանողն էլ էին իրենք, չբաժանողն էլ: Պետք չէր հասարակությանը փչացնել, սովորեցնել, որ միայն այսպես է հնարավոր ընտրություն անցկացնել, քանի դեռ Հայաստանը աղքատ երկիր է: Մեծ քայլ էր առաջ, և կարևոր է այս առողջ գործընթացը շարունակել նաև մինչև խորհրդարանական ընտրությունների ժամանակ և հետո էլ»,- հավելել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Ըստ Մելիքյանի ներկայացրած վիճակագրության՝ Երևանի ավագանու նախորդ ընտրության ժամանակ արձանագրվել է 2 լուրջ ֆիզիկական բռնության և 5 տարատեսակ խոչընդոտումների դեպքեր: Երբ համեմատում ենք, տեսնում ենք, որ այս անգամ իրավիճակը այլ է:
«Նույնը կարելի է ասել ընտրարշավի ժամանակ, տասնյակ խախտումներ էինք արձանագրել, այս անգամ լռության օրը մեկ միջադեպ ենք արձանագրել, հոկտեմբերին մեր զեկույցում կհրապարակենք»,- ասել է Աշոտ Մելիքյանը:
19:09 05.07.2025
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, […] ...
19:05 05.07.2025
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել իշխանություններին անցկացնել արտահերթ ընտրություններԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Իրավապահ մարմինները շաբաթ վաղ առավոտյան ձերբակալել են Թուրքիայի երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետերին՝ CHP-ի անդամների կողմից ղեկավարվող վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակներում։ Այնուհետև կուսակցության առաջնորդը հրավիրել է CHP-ի գործադիր կոմիտեի արտակարգ նիստ: […] ...
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...
18:45 05.07.2025
Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովումԱրտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...
18:33 05.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...
18:22 05.07.2025
Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացունՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...