Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և մոտոցիկլը. կա տուժած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+29.09 oC

Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և մոտոցիկլը. կա տուժած

15:27 06.06.2025

Հունիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30–ի սահմաններում Աճառյան–Մ․ Բաբաջանյան փողոցների խաչմերուկների հարևանությամբ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» տեսակի մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը

22:42 29.07.2025

Հիմնանորոգվում է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը

Արարատի մարզում հիմնանորոգվում է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

22:29 29.07.2025

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի տղամարդկանց թիմը 1738 միավորով նվաճել է նաև […] ...

Արդյո՞ք կհաջողվի Պաղեստինի պետության ճանաչման գործընթացը. Արմեն Պետրոսյանի հարցազրույցը

22:17 29.07.2025

Արդյո՞ք կհաջողվի Պաղեստինի պետության ճանաչման գործընթացը. Արմեն Պետրոսյանի հարցազրույցը

ՄԱԿ-ի կենտրոնակայանում այս օրերին միջազգային համաժողով է ընթանում Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետությունների ստեղծման տարբերակի իրագործման շուրջ: Այն նախաձեռնեցին Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան։ Ընդ որում, սա հետևեց Ֆրանսիայի հայտարարությանը, թե պատրաստ է ճանաչել Պաղեստինի պետությունը: Ի՞նչ տեղաշարժեր են տեղի ունենում Պաղեստինի շուրջ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Արմեն Պետրոսյանը […] ...

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատարին

22:09 29.07.2025

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալիի (նստավայրը՝ Իրան) գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունն աֆրիկյան պետությունների հետ՝ մասնավորապես կարևորելով նաև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության […] ...

SHANTNEWS

22:00 29.07.2025

SHANTNEWS

Mix Fight 58-ին Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ

21:48 29.07.2025

Mix Fight 58-ին Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ

12 մարզիկ կներկայացնի Հայաստանը Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում։ 1․Արմեն Օհանյան 2․Կամո Ունանյան 3․Հրաչ Ազիզյան 4․Ռաֆայել Աբրահամյան 5․Արման Ավանեսյան 6․Գեորգի Օհանյան 7․Գեղամ Վարդանյան 8․Գագիկ Հայրապետյան 9․Նարեկ Աղաջանյան 10․Կառլեն Թևոյան 11․Մաքսիմ Խաչատրյան 12․Հովհաննես Ղազարյան։ Հայ մարզիկների մրցակիցների անունները կհրապարակվեն ավելի ուշ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...

BACK_TO_TOP